Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեկնարկել է Կառլովի Վարի միջազգային կինոփառատոնը

07.01.2019


Բուլղարիայի Կառլովի Վար հանգստավայրում մեկնարկել է այս քաղաքի անունը ստացած հերթական միջազգային կինոփառատոնը: Այն թվով 54-րդն է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Կինոստուգատեսի ազդագրում նշված են 180 գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի անուններ, որոնցից 50-ի համար այստեղ ներկայանալը նշանակում է համաշխարհային կամ եվրոպական պրեմիերա:

Փառատոնը բացվել է «Հարսանիքից հետո» կինոժապավենով, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս համաշխարհային կինոյի աստղ Ջուլիանա Մուռը: Նրա մարմնավորած հերոսուհին հաջողակ բիզնես-տիկին է, որը խոստանում է զոհաբերել մեծ դրամագլուխ Հնդկաստանի մանկատներից մեկին: Դերասանուհին Կառլովի Վար է ժամանել ամուսնու՝ Բերթ Ֆրեյնդլիխի հետ, որը ֆիլմի ռեժիսորն է: Ստուգատեսի առաջին օրը համաշխարհային կինոարվեստում կատարած ներդրումների համար Ջուլիանային շնորհվել է պատվավոր «Բյուրեղապակյա գլոբուս»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 185 անգամ