Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի արտիստները հանդես կգան անվճար համերգով

07.05.2019


Ռուսաստանի Մեծ թատրոնի արտիստները նախատեսել են անվճար համերգով հանդես գալ Մոսկվայի Թատերական հրապարակում: Նրանք հանրության առաջ նման համերգային կատարումների առաջին փորձն արել են 2018թ.-ի թատերաշրջանի ավարտին մոտ: Այդ ժամանակ այս գեղեցիկ անակնկալի ականատեսը դարձան 8 հազար հանդիսատես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»ին:

Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը նշել է նման համերգ կազմակերպելու և ունկնդիրներին ներկայացնելու իրենց բավարարվածությունը: Նա նաև ասել է, որ երկու օր անց՝ հուլիսի 7-ին կայանալիք միջոցառումը նախորդից զգալիորեն տարբերվելու է: Ուրինը հայտնել է, որ բացի նվագախմբից ու մենակատարներից այս անգամ հանդես է գալու նաև Մեծ թատրոնի երգչախումբը:

Ըստ Ուրինի, այսպիսի համերգ կարող են կազմակերպել նաև Թատերական հրապարակից շատ ավելի տարողունակ տարածքում: Սակայն այդ ծրագիրը նա մտադիր է իրականացնել եկող տարի, իսկ առայժմ այդ հարցով բանակցություններ են սկսել երկրի նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայության հետ:

Ի դեպ, նա հույս ունի, որ եկող տարվա իրենց անվճար համերգին կմիանան նաև օտարերկրյա օպերային բեմի շատ ճանաչված աստղեր:

Իսկ առաջիկա համերգում կներկայացվեն կատարումներ օպերային արվեստի այնպիսի հիթերից, ինչպիսիք են «Կարմենը», «Նաբուկոն», «Տուրանդոտը», «Բոհեման», «Իոլանտան, «Շչելկունչիկ» բալետը և այլն:

Համերգը կղեկավարի Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր Տուգան Սոխիևը:

Այս միջոցառումը հնարավոր է դարձել շնորհիվ «BMW օպերա առանց սահմանների» միջազգային փառատոնի, որի շրջանակներում համերգներ են կազմակերպվել նաև Լոնդոնում, Բեռլինում, Մյունխենում և այլ քաղաքներում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 174 անգամ