Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խոր Վիրապի եկեղեցին Սուրբ Նիկոլաևյան եկեղեցու փոխարեն

07.06.2019


Օրերս ամերիկյան «Netflix» կինոընկերությունը ներկայացրել է ռուսական վերջին կայսր Նիկոլայ 2-րդի ընտանիքի մասին «Վերջին ցարերը» սերիալը: Ռուսաստանցի կինոդիտողները քննադատության և նախատինքների տարափ են սկսել այդ կինոնկարի հեղինակների հասցեին, որտեղ նրանք դիտարկել են ոչ միայն պատմական փաստերի խեղաթյուրումներ ու սխալներ, այլև աշխարհագրական անճշտություններ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsarium.org»-ին:

Ֆիլմի գովազդային հոլովակում և հենց սերիալում հեղինակները Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում գտնվող Սուրբ Նիկոլաևյան եկեղեցու փոխարեն ցույց են տալիս Արարատ լեռը և նրա փառահեղ ֆոնի վրա՝ Խոր Վիրապի եկեղեցին:

Ռուսական ուղղափառ եկեղեցու Եկատերինբուրգյան հովվապետության ներկայացուցիչները մեկնաբանել են այս անճշտությունը և նշել, որ իրենք ուշադրությունից դուրս չեն թողնի այդ սերիալը:

Բացի այն, որ սերիալի հեղինակները Հայ առաքելական ու Ռուս ուղղափառ եկեղեցիները շփոթել են միմյանց հետ, նրանք նաև Լենինի դամբարանը ցուցադրել են 1905թ.-ն պատկերող իրադարձությունների ֆոնին (հիշեցնենք, որ Լենինը մահացել է 1924թ.-ին-խմբ.): Բացի այդ, 1918թ.-ի հուլիսի 17-ին Եկատերինբուրգում գնդակահարված ցարն ու նրա ընտանիքը ռուսական եկեղեցու կողմից սրբադասվել են 2000թ.-ի օգոստոսին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 196 անգամ