Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցույց են տալիս, որ ամեն ինչ տեսնում են և գիտեն, սակայն գործնականում կույր են

07.08.2019


«Էդիպի մեջ կա մտածողության ազատություն: Մեր մեջ դա չկա: Հարմարվում ենք...»,- օրերս Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում անցկացվող «Պլատոնովյան 7-րդ փառատոն»-ի շրջանակներում ներկայացված իր «Արքա Էդիպ» բեմադրության մասին խոսելիս ասել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը:

Ռեժիսորը նշում է, որ հին հունական ողբերգության գագաթներից մեկի՝ Սոֆոկլեսի այդ հերոսը գոռոզ է, ինքնահավան և դա նրա մեղքը չէ: Նա հասակ է առել որպես այդպիսին:

«Պատկերցնու՞մ եք, մարտակառքը Էդիպին ճանապարհը չի զիջում, այդ պատճառով նա բոլորին սպանում է», - նշում է Տումինասը: Իսկ Սկյութների թագավորին հաղթելուց հետո նա երկար ժամանակ ապրում է այդ փառքով, պարծենում, որ ազատագրել է Թեբեն:

«Ուրեմն,- եզրակացնում է Տումինասը,- նա կուրացել էր»:

Ռեժիսորը նշում է, որ երկրի ղեկավարները նույնպես այդպես են ապրում: Կարծես թե հանդիպում են մարդկանց, ցույց են տալիս որ ամեն ինչ տեսնում են և գիտեն, սակայն գործնականում կույր են:

Էդիպը 15 րոպեով ներքին մեծ հասունացման հանգեց և... սեփական աչքերը հանեց: Տումինասի կարծիքով սա հերոսի վերածվելու մարդու կարողության դրսևորում է, մարդ, որն ինքն իրեն դատում է և սեփական անձի նկատմամբ պատիժ իրականացնում: Ռեժիսորը անտիկ դարաշրջանի հեղինակի հերոսի այս քայլը համարում է այսօրվա մարդկանց հասցված ամենամեծ հարվածը: Բարձր բարոյականության հարվածը:

«Այսօր մեր մեջ ինքն իրեն մահապատժի չեն ենթարկում Եթե մարդն ինքն իրեն անգամ կրակում է, ապա որպեսզի չդիմակազերծվի»,- ասում է Տումինասը և ընդգծում, որ ստորությունը թափանցել է «մեր կյանք»:

Ռեժիսորը կարծում է, որ սխալները, մեծ սխալները, երբեք ուշ չէ խոստովանել և դառնալ մարդ՝ դրանով իսկ փրկելով քո անձն ու երկիրը:

«Պետք է կարողանալ մաքրվել»,- վերջում ամփոփել է այս թեմայով իր համառոտ միտքը Ռիմաս Տումինասը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 739 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ