Մուսաելյանի գլխավոր թեման07.08.2019
Այսօր լրանում է Խորհրդային Միության 1965-1982թ.-երի առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի անձնական լուսանկարիչ, «ՏԱՍՍ»-ի ֆոտոթղթակից Վլադիմիր Մուսաելյանի 80-ամյակը: Այդ մասին տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը:
Ժուռնալիստիկայի ոլորտում Մուսաելյանի գլխավոր թեման դարձավ պաշտոնական լուսանկարչությունը: Նա մոտ 14 տարի եղել է Բրեժնևի անձնական լուսանկարիչը:
«Ես միշտ նրա հետ էի, առավոտից՝ առավոտ: Իմ կյանքը հարմարեցված էր նրա կյանքի ռիթմին, նրա աշխատանքին: Բոլոր տարիներին ես աշխատել եմ առանց հանգստյան օրերի, առանց արձակուրդների»,- հիշել է լուսանկարիչը:
Բրեժնևի մահից հետո Մուսաելյանը լուսանկարել է մյուս խորհրդային կոմունիստ ղեկավարներին՝ Անդրոպովին, Չերնենկոն, Ռիժկովին, Լուկյանովին, Լիգաչյովին և այլոց: Բացի այդ հայ ֆոտոթղթակիցը լուսանկարել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի դաշնության ժողովրդական պատգամավորների բոլոր համագումարները:
Մուսաելյանը 1977թ.-ին արժանացել է «World Press Photo» միջազգային ֆոտոմրցույթի «The Golden Eye» («Ոսկե աչք») գլխավոր մրցանակին և էլի մի շարք հեղինակավոր պարգևների:
2019թ.-ի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Վլադիմիր Մուսաելյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով. «Հայրենական զանգվածային լրատվամիջոցների զարգացման մեջ մեծ ներդրման և երկարամյա արգասաբեր գործունեության համար»:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: