Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կաստելլուչչին մարդկային կյանքը դիտարկում է հետընթաց ուղղությամբ...

08.01.2019


Մոցարտի «Ռքվիեմը» թատերական բեմադրության ձևաչափով այս տարի հուլիսին դարձել է ֆրանսիական Էքս-ան-Պրովանսում կայացած օպերային փառատոնի մարգարիտը։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին։

Ներկայացումը, որ չնայած ունի տխուր ավարտ, բայց շեշտադրում է կյանքի հաղթանակը, բեմադրել է իտալացի հայտնի թատերական ռեժիսոր Ռոմեո Կաստելլուչչին՝ դիրիժոր Ռաֆայել Պիշոնի օժանդակությամբ։

Բեմադրությունը պատրաստվել է ժանրերի հատման կետում։ Այն վոկալային դրվագներով հագեցված պարային մեդիտացիա է։ Հեղինակներն ասում են, որ փորձել են վերաիմաստավորել «Ռքվիեմ»֊ի հիմքում դրված հոգու հանգստության ավանդական պատարագը։

Դիրիժոր Ռաֆայել Պիշոնը հիշեցնում է, որ «Ռքվիեմ»-ը մի ստեղծագործություն է, որն ամբողջ աշխարհում կատարվել է անթիվ անգամներ։ «Սա ծիսական երաժշտություն է մեր՝ մնացողներիս և նրանց համար, ովքեր հեռանում են»,- նշել է նա և ավելացրել, որ բեմադրիչ Կաստելուչչին մոցարտյան այդ ստեղծագործության մեջ նախ և առաջ տեսել է կյանքի հաղթանակ և միայն հետո՝ մահվան օր։

Ավստրիացի սոպրանո Շիվան Սթեգը ներկայացնելով ներկայացման սյուժեի հայեցակարգը ընդգծել է այն հանգամանքը, որ իրենք որոշել են մարդկային կյանքը ցուցադրել, ասես, հետընթաց ուղղությամբ։

«Ահա կյանքի մայրամուտին մեր առջև կանգնած է մի կին, ահա մենք մեր հայացքը սահեցնում ենք նրա կենսագրության վրայով, տեսնում ենք նրան երիտասարդ, երբ հազիվ հատել է 20 տարեկանի սահմանը, ահա մեր առջև է 9-ամյա աղջնակ և, վերջապես, նորածին։ Մենք մահը դիտարկում ենք հակադարձ ուղղությամբ, վերաիմաստավորում ենք կյանքի շրջապտույտը»,- նշել է արտիստուհին։

Այս բեմադրությունը բոլորից և յուրաքանչյուրից պահանջում է հարյուր տոկոսանոց ներդրում և նվիրում։ Արտիստն այնտեղ է ներդնում իր կենսական բոլոր ուժերը։ Հենց դրա մեջ է Կաստելուչիի մտահղացման ողջ սրամտությունը։ Ահա տեսեք, մենք և պարում ենք, և վազում, երգում, շնչասպառվում։ Իսկ ներկայացման ավարտին նրանք, պարզաապես, հազիվ են իրենց պահում ոտքերի վրա։

Մոցարտը «Ռքվիեմ»-ը գրել է պատվերով։ Դա իրականացվել է շատ խորհրդավոր հանգամանքներում։ Ծանր հիվանդ կոմպոզիտորը աշխատել է ուժերի գերլարումով, բայց և այնպես չի կարողացել հասցնել․․․

«Մահվան մասին Մոցարտը խոսում էր, ինչպես կխոսեր մերձավոր ընկերներից մեկի մասին», ասում է մաեստրո Պիշոնը։ Նա հիշեցնում է, որ կոմպոզիտորի վերջին նամակները հագեցած են կանխազգացումներով այն մասին, որ «Ռքվիեմ»-ը դառնալու է հոգեհանգստյան պատարագ հենց իր համար։

Կոմպոզիտորի մտահղացմամբ, «Ռքվիեմ»-ի սկզբում և վերջում հնչում են սոպրանոյի մենակատարումներ։ Որոշ փորձագետներ կարծում են դա Մոցարտը այդ հարցին մոտեցել է այն մտայնությամբ, որ սոպրանոն ձայների մեջ ամենից թեթևն է ամենաանմեղ հոգեվիճակները վերարտադրելու համար։

Մարդը ծնվում է այդ անմեղությամբ և հույս ունի, որ նույնպիսի մաքրությամբ էլ կհեռանա աշխարհից (դա առավել շատ վերաբերում է հավատացյալներին):

Այո, վերջում մենք կրկին անմեղ ենք, ազատված մեղքերից, կատարած սխալների բեռից, մենք անցնում ենք մեկ այլ տիրույթ, լավագույն տարածք, որտեղ խաղաղ է և հանգիստ․․․






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 761 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ