Դերասանը ձերբակալվել է դերասանության համար08.02.2019
Հուլիսի 31-ին Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան Դմիտրի Սմոլևին: Արվեստագետի ազատազրկման պատճառ է դարձել այն, որ նա ծաղրանմանակել է (պարոդիա) հարբած ոստիկանի: Այդ ֆլեշմոբի համար արտիստը դատապարտվել է 8-օրյա ազատազրկման: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:
Հանրային հնչեղություն ստացած ֆլեշմոբը տեղի է ունեցել նկարահանման հրապարակում, որտեղ Սմոլևը ֆիլմի տեսագրությունն ավարտելուց հետո, ճանապարհային ոստիկանի համազգեստով, մի քանի վայրկյան ցուցադրել է հարբած մարդու պահվածք: Այդ փոքրիկ տեսարանը նույնպես նկարահանվել է և մոսկովյան օրենքի պահապանների համար դարձել արտիստի նկատմամբ հալածանք սկսելու պատճառ:
Քաղաքային իրավապահ մարմինները մի քանի օր շարունակ հարբած ոստիկանին փնտրել են իրենց շարքերում և տարբեր ստորաբաժանումներում: Բայց, ի վերջո, պարզվել է, որ «ալկոհոլիկ» կարգի պահապանը ոչ թե իրավապահ ծառայության աշխատակից է, այլ համապատասխան հանդերձանք հագած դերասան...
Սմոլևին ձերբակալել են թատրոնում, ներկայացումից առաջ, երբ դերասանը պատրաստվում էր դուրս գալ բեմ և խաղալ դ՝Արտանյանի դերը:
Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունից կարծիք է տարածվել այն մասին, որ դերասանն «հարբած ոստիկանի կերպարով» վարկաբեկել է իրենց գերատեսչությունը:
Այս դեպքի առթիվ չի ուշացել մտավորական Ռուսաստանի արձագանքը: Երգիծական ոտանավորներ ստեղծող հայտնի բանաստեղծ Անդրեյ Օռլովը (Օռլուշան) այս առիթով գրել է մի չափածո տեքստ, որը «Օլեգ Եֆրեմովի բաց նամակը նախարար Կոլոկոլցևին» վերնագրի ներքո ձայնագրել և youtube հոսթինգով ներկայացրել է հայտնի դերասան Միխայիլ Եֆրեմովը: