Մրցում են կազմակերպիչ երկրի պաշտոնական լեզվով ստեղծագործողները08.06.2019
Ռուսական նոր թատերական խոսքի զարգացմանը միտված «Լյուբիմովկա» երիտասարդ դրամատուրգների փառատոնը 2019թ.-ին նշում է իր 30-ամյակը: Հոբելյանական տարում այս ստեղծագործական ստուգատեսին մասնակցելու համար 19 երկրներից ստացվել էր 756 պիես: Մրցութային գործերն ընթերցողները դրանցից առանձնացրել են 26 ստեղծագործություն, որոնք էլ ընդգրկվել են պարգևատրման համար նախատեսված կարճ ցուցակում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Այս մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն միայն ռուսերեն լեզվով ստեղծագործող դրամատուրգները: Մասնակիցների տարիքը չպետք է գերազանցի 45-ը: Ընտրված գործերը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 7-ը ռեժիսորական ընթերցումներով կներկայացվեն Մոսկվայի «Պլոշչադկա 8/3» («Հարթակ 8/3») նոր թատերական տարածքում, որը հետայսու կդառնա երկար թափառումներից հետո իր տանիքը փնտրող «Տեատր.Դոկ» հայտնի մասնավոր թատրոնի բեմահարթակներից մեկը: Ասենք որ այս թատրոնի հիմնադիր, վաղամեռիկ Միխայիլ Ուգարովը ժամանակին մեծ թատերական ասպարեզ է մտել հենց «Լյուբիմովկա» թատերական փառատոնի միջոցով:
«Լյուբիմովկա» երիտասարդ դրամատուրգների փառատոնը հիմնադրվել է 1989թ.-ին: Մրցույթի ներկայացված պիեսները գնահատում են պրոֆեսիոնալ թատերական գործիչները: