Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ակադեմիան ունի նոր նախագահ

08.08.2019

Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիան ընտրել է իր նոր նախագահին: Դա քասթինգ-տնօրեն Դեվիդ Ռուբինն է, որը մասնակցել է այնպիսի հայտնի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են«Անգլիացի հաճախորդը» (1996թ.), «Սևազգեստ մարդիկ» (1997թ.): Այդ մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Դեվիդ Ռուբինը փոխարինել է ակադեմիայի նախկին նախագահ, ռեժիսոր Ջոն Բեյլիին, որն այդ պարտականությունները կատարել է նախորդ երկու տարվա ընթացքում:

Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների Ամերիկյան ակադեմիան հիմնադրել է «Metro - Goldwyn – Mayer» կինոընկերության հիմնադիր Լուիս Մայերը: Այս կառույցը սկզբնական շրջանում կոչված էր լուծելու աշխատանքային վեճերը, սակայն այն ստեղծելուց հետո ի հայտ եկավ ակադեմիայի անունից հեղինակավոր մրցանակ շնորհելու գաղափարը...

Առաջիկա, 92-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2020թ. փետրվարի 9-ին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 183 անգամ