Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այգին առանձնանալու և մտորելու վայր էր...

08.08.2019


Բեռլինի «Մարտին-Գրոպիուս-Բաու» ցուցասրահում բացվել է «Երկրային հաճույքների այգի» վերտառությամբ գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որտեղ ցուցադրված են ժամանակակից 20 նկարիչների աշխատանքներ: Հեղինակներն այգու թեման օգտագործել են որպես փոխաբերություն ավելի ու ավելի անկայուն և անկանխատեսելի դարձող մեր մոլորակի վիճակը արտացոլելու համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Դասական նկարիչների համար այգին առանձնանալու և մտորելու վայր էր: Հիմա այն ընկալվում է որպես հարմոնիայի և քաոսի, եղանակային փոփոխության և միգրացիոն հիմնախնդիրների իրականության միջև ներառված սահման:

Այս նախագիծը մտքով հաղորդակցվում է հանճարեղ Իերոնիմ Բոսխի հայտնի նկարի հետ (այդ նկարի անունն էլ ընտրվել է ցուցահանդեսի համար որպես խորագիր-խմբ.), որը դեռևս 16-րդ դարում կանխագուշակել էր, թե ինչի կվերածվի երկրային դրախտը:

Ցուցահանդեսի տարածքում տեղադրվել են բույսեր, որոնք «զրուցում» են ԱՄՆ-ի սև համայնքների հետ: Կազմակերպիչները ուսումնասիրել են այն բույսերը, որոնք Եվրոպա են հասել գաղութային ավար տեղափոխող նավերով: Այս միջավայրը լրացվում է նաև տեսաշարով, որը ներկայացնում է հեղինակային երևակայություն՝ գլոբալ մասշտաբի սերմերի բանկ ստեղծելու մասին: Այս տեսաֆիլմի հեղինակը որպես սերմերի բանկի ամենահուսալի տարածք դիտարկում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կղզիներից մեկը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 1-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 8 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431>>հաջորդ