Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսուհետ Իսպանական սանդուղքին նստելը նստողին վրա թանկ կնստի

08.09.2019

Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկներին և քաղաքի բնակիչներին արգելել նստել նշանավոր Իսպանական սանդուղքի աստիճաններին: Նրանք բացատրել են, որ սանդուղքները արվեստի գործ են, և դրանց պետք է վերաբերվել համապատասխանաբար: Այւդ մասին տեղեկացնում է «tvkultura.ru»-ն:

Այժմ սանդուղքը, որտեղ շուրջօրյա հանգստանում և լուսանկարվում էին զբոսաշրջիկները, հայտնվել է ոստիկանների հսկողության ներքո:

Այն մարդկանց, որոնք նստում ԵՆ աստիճաններին, ոստիկանները խնդրում են ոտքի ելնել և հիշեցնում են այդ արգելքի մասին:

Այս նոր կարգը խախտողներին սպառնում է 250-ից 400 եվրո տուգանք:

Ցավոք տեղեկատվության մեջ չի նշվում, թե արդյոք կարելի է այդ սանդուղքով քայլել:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 113 անգամ