Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախընտրել են անիմացիոն ֆիլմերը

08.14.2019

Ռուսաստանում օգոստոսի 24֊ին կանցկացվի հերթական «Գիշերը կինոյում» արդեն ավանդական դարձած միջոցառումը, որի մեջ այս տարի կընդգրկվի 3,5 հազար կինոհարթակ։ Աըդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Ասենք, որ ակցիայի մասնակիցների թիվը, վերջին երեք տարիների կտրվածքով, աճի միտում է արձանագրում։ Օրինակ, 2016թ․֊ի համեմատությամբ մասնակից կինոհարթակների թիվը ավելացել է 2,6 հազարով։

«Գիշերը կինոյում» ակցիան նպատակ ունի քարոզել հայրենական կինոարտադրության գործերը։ Թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու, կազմակերպիչները որոշում են հանդիսատեսների շրջանում կատարած հարցումներով։ Այս անգամ դրանք անցկացվել են «ՏԱՍՍ» լրատվական գործակալության միջոցով՝ համացանցային հարցմամբ։ Սա նշանակում է, որ երկրի ողջ տարածքով ցրված 3,5 հազար կինոթատրոններում այդ օրը կցուցադրվեն շատ տարբեր ռուսական արտադրության ֆիլմեր։

Հետաքրքիր է, որ, օրինակ, Մոսկվայի «Իլյուզիոն» կինոթատրոնի հանդիսատեսները հիմնականում նախընտրել են 20֊րդ դարի 30֊ական թվականների անիմացիոն ֆիլմերը։ Ասենք որ, այդ օրն այստեղ կկայանա նաև Բորիս Ակոպովի «Ցուլը» ֆիլմի դեբյուտը, որը ռուսական հայտնի ,Կինոտավր» փառատոնում արժանացել է մասնագետների բարձր գնահատականին։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 22 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398