Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեմիգուեյի «Տոն որ միշտ քեզ հետ է»-ն կդառնա հեռուստասերիալ

08.19.2019


Ամերիկացի արձակագիր Էռնսթ Հեմինգուեյի «Տոն որ միշտ քեզ հետ է» վեպը շուտով հեռուստասերիալի ձևաչափով կներկայացվի հանդիսատեսներին: Այդ թեմայով կինոնկարի նկարահանումը կիրականացնի ավստրալիական «Village Roadshow Entertainment Group» ստուդիան: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «hollywoodreporter.com»-ին:

Ֆիլմի ստեղծմանը մասնակցում է նաև գրողի թոռնուհին՝ դերասանուհի Մարիել Հեմինգուեյը, որը պրոդյուսեր Ջոն Գոլդսթոունի հետ մտադիր է քննարկել նաև նոբելյան մրցանակրի հիշողությունների արխիվային նյութերը, որպեսզի «պարզվի Հեմինգուեյի ծագման պատմությունը»:

«11 տարեկանից, երբ հայրս ինձ տարավ Փարիզ, «Տոն որ միշտ քեզ հետ է» վեպը եղել է իմ սիրած գիրքը»,- հայտարարել է Մարիել Հեմինգուեյը: Նա այդ գիրքը ընթերցել է հոր հետ: Հայրը նրան ցույց է տվել ֆրանսիական մայրաքաղաքի այն վայրերը որտեղ իր պապը եղել է, գրել է, կերել է և երազել գրական հաջողությունների մասին: Մարիելը հիշել է, թե ինչպիսի խորությամբ է իր հանճարեղ պապը սիրել կնոջը՝ իր տատիկին՝ Հեդլիին, ինչպիսի կրքոտությամբ է ուսումնասիրել մշակույթը և ներշնչվել հաջողության տանող ճանապարհներին:

«Ես ցանկանում եմ կինոնկարում ցուցադրել չափահասության մասին, որը գրավել է ընթերցողներին և ծաղկուն գրողներին՝ տասնամյակների ընթացքում»,- նշել է գրողի թոռնուհին:

«Տոն որ միշտ քեզ հետ է» վեպը (անգլերեն տարբերակում վերնագիրը՝ «A Moveable Feast») Հեմինգուեյի մահից 3 տարի անց, 1964թ.-ին, առաջին անգամ լույս է ընծայել «Scribner» հրատարակչությունը: Իսկ ֆիլմի համար ուղեցույց դարձած հիշողությունները գրողը գրի է առել 1920-ական թվերին՝ տետրերի մեջ, որոնց նա ևս մեկ անգամ անդրադարձել է մահից մի քանի տարի առաջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 20 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392