Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Յակով. «Մահակի հարված ստանաս գլխիդ և միայն հասցնես զարմանալ...»

08.20.2019


«Թագլուրի» ընթերցողներին ենք ներկայացնում ռուսական «Տեատրալ» թատերական հանդեսի գլխավոր խմբագիր Վալերի Յակովի «Լինե՞լ, թե՝ չլինել» հոդվածը:

Թատերական դիմակները նորաձևությունից դուրս են մղվում: Հիմա նորաձևը ոստիկանական համազգեստով սադիստների դիմակներն են: Այսօր այդպիսիք շատ ավելի գրավիչ են «ոսկե» դիմակներից, որովհետև հնարավորություն են տալիս արհամարել սովորությունները, օրենքները, բարոյականությունը և իրավունքը: Այդպիսի անօրինության խրախճանքի պատճառով վերջին շաբաթների ընթացքում մշակութային հանրությունը քննարկում է ոչ թե առաջիկա պրեմիերաները, այլ Մոսկվայի փողոցներում քաղաքացիների մասսայական ծեծը:

Այդ քաղաքացիները մեծամասամբ երիտասարդ են, ժպտերես և իշխանությամբ վախ չտեսած: Նրանք դեռ այնքան մատղաշ են, որ չեն հասցրել ազատվել պատրանքներից և հավատում են օրենքի հաղթանակին, Սահմանադրության գերակայությանը, դատարանների արդարությանը և իրավապահ մարմինների հուսալիությանը: Նրանց, տակավին մինչև վերջերս, թվում էր, որ բարություն և չարություն արտահայտող դիմակները թատրոնի ոլորտից են, որոնք կապ չունեն սովորական կյանքի հետ: Նրանք կինոնկարներով ընտելացել են այն բանին, որ սեփական դեմքերը ոչ թատերական դիմակներով սովորաբար ծածկում են բանդիտները, թալանչիները և ահաբեկիչները: Սակայն իրականությունը, ինչպես միշտ, զգալիորեն հարուստ է վիրտուալից:

Նրա մեջ լուծվել է ամեն ինչ: Եվ դիմակները, և ոստիկանական համազգեստը, և երբեմնի պատվաբեր գվարդիականի կոչումը, և կիսաքրեական սանձարձակությունը, երբ առանց բացահայտվելու, ոհմակով հարձակվում են անզեն աղջկա կամ պատանու վրա, և ծեծում են , քարշ են տալիս, ծաղրում են...

Աբսուրդի, սարսափի և ֆանտասմագորիայի թատրոնը լցրել է Մոսկվայի, Պիտերի և Ռուսաստանի մյուս քաղաքների փողոցները՝ շեղելով հասարակության ուշադրությունը ավանդական թատրոնից: Եվ այդ պատճառով թատերաշրջանի բացմանն ընդառաջ ստիպված գրում ենք ոչ թե սպասելիքների, հույսերի և կանխատեսումների, այլ մեր կյանքը պայթեցնող ավելի բարձր, կոպիտ և տագնապալի իրադարձությունների այս սյունակը: Դրանցից արդեն չես թաքնվի թատերական դահլիճների հարմարավետության մեջ և չես թաքցնի գլուխդ թատերական ավազի մեջ: Դրանք արդեն տեղի են ունենում մեր կողքին, դրանք ամեն պահ իրենց մթամած լծի տակ կարող են առնել մեզնից յուրաքանչյուրին: Դրա համար պարտադիր չէ գաղափարական ընդդիմադիր լինել կամ էլ միամտորեն պահանջել մաքուր ընտրություններ: Դրա համար բավարար է դուրս գալ փողոց ոչ այն ժամին ոչ այն տեղում, որպեսզի անհայտ դիմակավոր սադիստից մահակի հարված ստանաս գլխիդ և միայն հասցնես զարմանալ, թե ինչպե՞ս է նրան հաջողվում ծպտվել արտաքինից օրինապահ ոստիկանների արանքում:

Բռնության այս ողջ «խրախչանքին» չէին կարող չարձագանքել և շատ մշակութային գործիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, երաժիշտներ, գրողներ... Նրանք այս կամ այն ձևով արձագանքում են տագնապալի իրադարձություններին: Ոմանք դուրս են գալիս ակցիաների, մյուսները գրում են կոլեկտիվ նամակներ, երրորդները իրենց դիրքորոշումն արտահայտում են անձնական բլոգներում, չորրորդները դատապարտում են բողոքողներին... Կարծիքները, հայացքները և գնահատականները կարող են տարբեր լինել: Եվ դա նորմալ է քաղաքակիրթ հասարակության համար: Նույնիսկ անմասնակից լինելը կարելի է հասկանալ: Չի կարելի հասկանալ միայն մեկ բան՝ անօրինական բռնության արդարացումը:

Ավելի քան 100 տարի առաջ Լև Տոլստոյը սկսեց վառ և վերջ չունեցող քննարկում՝ կոչ անելով չդիմադրել չարին բռնությամբ: Նա քննադատում էր իշխանության բռնությունը քաղաքացիների նկատմամբ և քննադատում էր իշխանության դեմ բռնության կոչ անող հեղափոխականներին: Մեծ գրողը ուտոպիստական մարդասիրության լավագույն ավանդություններով առաջարկում էր բռնության դեմ հակադրել սեր: Նա վստահ էր, որ բոլոր դեպքերում բարին ուժեղ է չարից, նա սովորեցնում էր, որ չարին կարելի է և պետք է հակադրվել, բայց ոչ բռնությամբ, այլ ուրիշ, ոչ բռնի մեթոդներով՝ համոզմունքով, վիճաբանությամբ, բողոքով... Անցել է ավելի քան մեկ դար, իսկ այդ բառերը նախկինի պես առաջացնում են կրքոտ վեճեր, Ռուսաստանի փողոցներում նախկինի պես բռնությունը հարգի է, իսկ բարին և սերը, եթե անգամ հաղթում են, ապա առավելապես թատերական բեմահարթակում...

Սակայն մռայլ իրականությունը մոտենում է թատերական շքամուտքին: Եվ արդեն Քննչական կոմիտեի քննիչը դեռ մինչև տակավին վերջերս սպիտակ թելով կարում էր «7-րդ ստուդիայի» գործը, հիմա սպիտակ պարաններով կարում է «Զանգվածային անկարգությունների» գործը: Արդեն հայտնի ռեժիսորի ձեռքերը ոլորում են փողոցում, հարցաքննում են ողջ գիշեր, ասես խոշտանգումների նկուղներում՝ հասցնելով նրան մինչև վերակենդանացման... Արդեն բողոքող երիտասարդներին «ոլորում» են թատրոնների պատուհանների տակ, և նրանք այս ու այն կողմ ցրվելով՝ թաքնվում են հարևան տաճարներում...

Այս սրված իրավիճակում ողջ հրատապը վերածվում է հարցի. «Ում հետ եք դուք, մշակույթի վարպետներ», իսկ հանուն ինչի՞ եք դուք, վարպետներ: Հանուն չարի և բռնությա՞ն, թե հանուն սիրո և բարիի: Հանուն դիմակների՞ և մահակների, թե հանուն երկխոսության և համոզմունքների: Այսօր ձեր դիրքորոշումը, ձեր հեղինակությունը և ձեր համերաշխությունը կարող են դադարեցնել ահագնացող իշխող բռնությունը և կարող են կանխել պատասխան բռնությունը:

Վերջին իրադարձություններից դատելով, իշխանությունը նախընտրում է մահակի ուժը՝ ցուցաբերելով խելքի բացակայություն: Այն հավերժական հարց չէ. «Լինե՞լ, թե՝ չլինել»: Կա հեշտ պատասխանը. «հարվածել» (հեղինակը բառախաղ է անում ռուսերենում «бить» բառը նշանակում է և «լինել», և «հարվածել»): Եվ հարվածում է: Եվ գիշերները «կարում», նաև՝ «ոլորում» է: Իսկ մշակույթի շատ գործիչներ նախկինի պես անմասնակից են: Եվ Լև Տոլստոյին նախկինի պես չեն լսում...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 721 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ