Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խավիեր Բարդեմը կոչ է արել օվկիանոսի բնակիչների համար ստեղծել անվտանգ ապաստարան

08.20.2019


Խավիեր Բարդեմը միջազգային հանրությանը կոչ է արել համաշխարհային օվկիանոսի 30 տոկոսին շնորհել արգելոցի կարգավիճակ: Դերասանը, որն, արդեն, 10 տարի մասնակցում է «Գրինփիսի» ակցիաներին, ելույթ է ունեցել Նյու-Յորքում կայացած ՄԱԿ-ի կոնֆերանսում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

«Ողջ աշխարհը հետևում է այն բանին, թե ինչպես եք դուք բանակցություններ վարում այդ հարցով: Եվ այս անգամ մենք պարզապես չենք կարող մեզ սխալվելու իրավունք վերապահել: Ես եկել եմ այստեղ, որպեսզի կատարեմ պարտքս, և ես խոնարհաբար խնդրում եմ ձեզ կատարել ձեր եզրափակիչ համաձայնությունը, որով մենք կկարողանանք հպարտանալ, որը հնարավորություն կտա ստեղծելու անվտանգ ապաստարան օվկիանոսի բնակիչների համար: Օվկիանոսները պատկանում են մեզ՝ բոլորիս, բայց հիմա դրանց ճակատագիրը ձեր ձեռքերում է»,- ասել է Խավիեր Բարդեմը:

Այժմ ՄԱԿ-ի կոնֆերանսը քննարկում է ծովային կենսաբազմազանությունը պաշտպանելու մասին միջազգային համաձայնագիր ստորագրելու հնարավորության հարցը: Նախօրեին Խավիեր Բարդեմը համապատասխան կարգախոսով դուրս էր եկել Թայմս-սքվեր՝ այդպես արտահայտելով իր բողոքը Կլիմայի փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու դեմ:

Անցյալ տարի դերասանը մասնակցել է «Գրինփիսի» էքսպեդիցիային: Անտարկտիդայի ափերի մոտ նա հատուկ սուզանավով սուզվել է ջրի խորքը, զրուցել բնապահպանների հետ: Բարդեմը ասելէ, որ դրանից հետո օվկիանոսը պաշտպանելու հարցերը դարձել են իր համար առավել անձնական:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869