Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նվազեցնել կախվածությունը նավթի արտահանումից և կառուցել մշակույթի ակադեմիա

08.21.2019


Սաուդյան Արաբիայում կբացվի արվեստների ակադեմիա: Երկրի մշակույթի նախարարության այս նախաձեռնությունը իրականացվում է «Quality of Life» («Կյանքի որակ») ծրագրի շրջանակներում: Այդ մասին «saudigazette.com.sa»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը»՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Առաջիկայում կկառուցվեն երկու ակադեմիաներ: Առաջինի գործունեության տիրույթը կլինի երկրի մշակութային ժառանգությունը և ավանդական մշակույթը, մյուսը՝ երաժշտության: Ակադեմիաներից յուրաքանչյուրում մինչև 2020 և 2021թվականները կընդունվեն 1000-ական ուսանող:

Ակադեմիայի բացումը Սաուդյան Արաբիայի զարգացման «Vision 2030» պլանի նախաձեռնություններից մեկն է, որը նախատեսում է նվազեցնել թագավորության կախվածությունը նավթի արտահանումից և երկիրը դարձնել աշխարհի տնտեսապես առաջատար պետություններից մեկը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 628 անգամ