Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Թատրոն-երեխաներ» սոցիալ- մշակութային նախագիծ՝ թատրոնի և երեխաների համար

08.22.2019

Ռուսաստանում անցկացվում է «Թատրոն-երեխաներ» սոցիալ- մշակութային նախագիծը, որի ընթացքում երկրի ամենատարբեր տարածաշրջանների երեխաները մասնակցում են իրենց ստեղծած նկարներով և «Գրում ենք թատրոնի մասին» խորագրով մրցույթի համար նախատեսված թատերախոսություններով: Այդ մասին տեղեկացնում է«taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Մրցույթին մասնակցության հայտ են տվել երկրի 72 տարածաշրջաններ ներկայացնող հեղինակներ, որոնք, ընդհանուր առմամբ, ներկայացրել են 3174 աշխատանք: Տարածաշրջաններում այդ աշխատանքներից հաջողվածների ընտրությունների արդյունքում եզրափակիչում մասնակցելու իրավունք է տրվել 210 երեխայի: Եզրափակիչը կկայանա Ղրիմում՝ մանկական «Արտեկ» ճամբարում:

Այս միջոցառումը նպատակ ունի մասսայականացնել թատերական արվեստը երեխաների և պատանիների միջավայրում: Փառատոնն անցկացվում է Ռուսաստանի կառավարության, մշակույթի նախարարության և Թատերական գործիչների միության օժանդակությամբ:

«Թատրոն-երեխաներ» սոցիալ- մշակութային նախագիծը գործարկվել է 2019թ.-ն Ռուսաստանի Դաշնությունում թատրոնի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 571 անգամ