Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջազի միջազգային փառատոնը 17-րդ անգամ մեկնարկեց անշուք, բայց արդեն նշանավոր գյուղում

08.23.2019


Այսօր, օգոստոսի 23-ին, Ղրիմում մեկնարկել է « Koktebel Jazz Party» ջազ երաժշտության փառատոնը: Թերակղզու փոքրիկ և ոչ այնքան բարեկարգ գյուղերից մեկի անունը կրող երաժշտական ստուգատեսը անցկացվում է 17-րդ անգամ: Ամենամյա միջոցառմանը մասնակցելու համար այս անգամ Կոկտեբել են ժամանել մոտ երկու տասնյակ ջազ-համույթներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և էլի մի շարք երկրներից: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «koktebel-jazz.ru»-ին:

Ասենք, որ փառատոնի ողջ հասույթը կազմակերպիչները մինչև հիմա տրամադրել են բարեգործական նպատակների: Օրինակ, մինչև տակավին վերջերս, նրանք օժանդակել են Կոկտեբելի դպրոցին, իսկ վերջին երկու տարիներին դպրոցն այլևս նման օժանդակության կարիք չունի և տոմսերի վաճառքից գոյացած 3 մլն ռուբլին այդպես էլ մնացել է չօգտագործված:

Կազմակերպիչները հիմա բանակցում են տեղի իշխանությունների հետ, որպեսզի այդ և նոր մեկնարկած փառատոնից առաջացած ողջ հասույթը, որ միասին կկազմի 4,5 մլն ռուբլի, հատկացնեն գյուղի հրդեհված ակումբի վերականգնմանը:

«Koktebel Jazz Party»-ն առաջին անգամ մեկնարկել է 2003թ.-ին: Այն նախաձեռնել է «Ռուսաստանն այսօր» մեդիախմբի գլխավոր տնօրեն, լրագրող Դմիտրի Կիսիլյովը: Այսօր Ղրիմի անշուք գյուղում անցկացվող « Koktebel Jazz Party» երաժշտության փառատոնը նշանակալից տեղ է զբաղեցնում ջազի միջազգային փառատոների շարքում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071