Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ժերար Դեպարդիեն կմարմնավորի Լեոնիդ Բրեժնևին

08.27.2019

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն համաձայնվել է խաղալ խորհրդային ղեկավար Լեոնիդ Բրեժնևի դերը մի ֆիլմում, որն անդրադառնում է 1968թ․֊ին Չեխոսլովակիայում տեղ գտած քաղաքական դեպքերին, որոնք պատմության մեջ մտան «Պրահայի գարուն» անունով։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»֊ը՝ հղում անելով «iz.ru․֊ին։

Ֆիլմը կնկարահանի խորվաթ ռեժիսոր Լորդան Զաֆրանովիչը։ Ֆիլմը կպատմի 1968թ․֊ին Չեխոսլովակիայում հասարակական֊քաղաքական բարեփոխումներ կատարելու նախաձեռնությունների հեղինակ և առաջնորդ Ալեքսանդր Դուբչեկի մասին։ Նրա այդ ձեռնարկումը սոցիալիստական մյուս երկրների առաջնորդները համարեցին ժամանակավրեպ և վտանգավոր։

Հավելենք, որ ֆիլմի հեղինակները Դուբչեկի դերում նույնպես դիտարկում են հանրահայտ մի դերասանի թեկնածություն, որի անունը, սակայն, դեռ չի հրապարակվում։

Նախատեսվում է, որ կինոնկարը կթողարկվի 2022թ․֊ին։ Այս ֆիլմի արտադրության վերահսկողությունը ստանձնել են Չեխիայի և Սլովակիայի վարչապետերը։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 94 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990