Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ․ Ստուրուան հոֆմանյան հերոսների ու երևակայության պատկերներով

08.28.2019


Նախօրեին՝ օգոստոսի 23֊ին, Մոսկվայի «Et Cetera» թատրոնում մեկնարկեց 27-րդ խաղաշրջանը։ Այս անգամ մշակութային հաստատության կարևոր իրադարձություններից մեկը կրկին հանդիսատեսներին կմատուցի Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և համատեղության կարգով նաև մոսկովյան այս թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»֊ին:

Ռեժիսորը իր նոր ներկայացումը անվանել է «Հոֆմանապատում», որն ինքնին հուշում է, որ ապագա բեմադրության հիմքում կդրվեն հայտնի գրողի ստեղծագործությունները:

Ստուրուան ներկայացնելով իր նոր գաղափարը, որն անշուշտ կլինի բազմաթիվ անակնկալներով ու անսովոր մեկնաբանություններով, խոստովանել է, որ նախագիծն իրականացնելու համար կարդացել է Հոֆմանի երկերի մի ստվար բաժին, որոնք, ընդհանուր առմամբ, կազմում են 4 հազար էջ։ Նա նաև խոստովանել է, որ գրեթե հորինել է, թե ինչպես է «Փոքրիկ Ցախեսայի» պատմությունը շրջանակվելու հոֆմանյան այլ հերոսների ու երևակայության պատկերներով, որոնք շատ դեպքերում, առաջին անգամ են հայտնվելու ներկայացման մեջ նաև իր համար։

«Ես ցանկանում եմ, որ այս բեմում դուք ցուցադրեք բոլոր այն հնարավորությունները և դիտողական էֆեկտները, որոնք մենք հաճախ տեսնում ենք թատրոններում»,֊ դերասանների հետ նոր թատերաշրջանի առաջին հանդիպմանը ասել է Ստուրուան և ավելացրել, որ, այնուամենայնիվ, իրեն դա այնքան էլ շատ դուր չի գալիս, բայց այս ներկայացման պարագայում նման մոտեցումը օրինաչափ է, որովհետև ֆանտազիան և Հոֆմանի ֆանտաստիկան դյուրությամբ է ընկալում այդ նորարությունները։

Հավելենք, որ «Et Cetera» թատրոնը իր 27֊րդ թատերաշրջանը նույնպես բացում է Ռոբերտ Ստուրուայի բեմադրությամբ՝ գոգոլյան «Ռևիզորով», որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Կալյագինը։

Նոր՝ 27֊րդ թատերաշրջանը նշանավորվել է նաև թատրոնի անցած 26 տարիների պատմությունը ներկայացնող թանգարանի բացմամբ։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 837 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ