Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնը և մեդիամագնատը փառատոնի անունը համարում են սեփական բրենդ

08.29.2019

Ռուսաստանի Պերմ քաղաքի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոնի տնօրինությունը նամակ է հղել՝ առաջարկելով Փարիզում մշակութային նախաձեռնություններին օժանդակող «MusicAeterna»֊ի նախատեսած «Դյագիլևան փառատոն» միջոցառումը չանցկացնել այդ խորագրի ներքո։ Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»֊ին։

Բանն այն է, որ Պերմի թատրոնն այդպիսի խորագրով է անցկացնում իր թատերական փառատոնը, որը համարում է իր համար բրենդ։

Ավելի վաղ «MusicAeterna»֊ն, որը ղեկավարում է Պերմի թատրոնի նախկին գեղարվեստկան ղեկավար, դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, հայտարարել է Փարիզի «Շատլե» (Thetre du Chtelet) թատրոնի հետ իր ղեկավարած նվագախմբի և երգչախմբի հետ Սերգեյ Դյագիլևի պատվին կոչվող փառատոնի խորագրի ներքո հանդես գալու մասին։

Ի դեպ, պերմցի հայտնի մեդիամենեջեր Վլադիմիր Պրոխորովը այդ նամակը հրապարակել է իր Facebook֊ի էջում և նշել, որ իրենց բրենդային խորագրի օգտագործումը «անհապաղ կկանխվի համապատասխան օրգաններին ուղղված դիմումի միջոցով»։

Միջազգային «Դյագիլևան փառատոն»֊ը Պերմում սկիզբ է առել 2003թ․֊ին։ Դրանից հետո այս միջոցառումը դարձել է Եվրոպայի խոշորագույն ստուգատեսերից մեկը։ Այն նպատակ ունի քարոզել իր մանկությունը այս քաղաքում անցկացրած, խոշոր իմպրեսարիո և ռուսական մշակույթի քարոզիչ Սերգեյ Դյագիլևի (1872-1929) ավանդները։

2012թ․֊ից փառատոնի գեղարվեստական ղեկավարը եղել է հայտնի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը;


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384