Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գերմանական «մոգական ռեալիզմի» լուսանկարիչը

09.04.2019

Գերմանիայի Մյունխեն քաղաքի մոդերնիզմի պահոցը այս օրերին արվեստասերների ուշադրությանն է ներկայացրել 20-րդ դարասկզբի հայտնի լուսանկարիչ Էննե Բիրմանի (1898–1933թթ.) 100 աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

«Նոր առարկայականություն» ուղղության այս ակնառու ներկայացուցիչը սովորում էր դաշնակահարուհի մասնագիտություն, իսկ լուսանկարչությամբ, որպես սիրող, սկսել է զբաղվել 1920-ական թվականների կեսերից: Լուսանկարում էր իր երեխաներին, իրեն շրջապատող առարկայական աշխարհը, բնանկարներ: Սակայն, հենց այդ շատ կամերային, «իր համար» արված լուսանկարները նրան հաջողություն բերեցին կյանքի օրոք:

1920-1930-ական թվականներին Գերմանիայում չի եղել մեկ մեծ ցուցահանդես, որտեղ չներկայացվեին նրա աշխատանքները: Իսկ 1930թ.-ին կայացավ նրա լուսանկարների առաջին անհատական ցուցահանդեսը:

Թե ինչպես դասավորվեց Բիրմանի հետագա ճակատագիրը, եթե հաշվի առնվի նրա հրեական ծագումը, անհայտ է: Նա վախճանվել է 35 տարեկան հասակում, նացիստների իշխանության գալուց ոչ շատ անցած: Նրա ավելի քան երեքհազար լուսանկարչական աշխատանքների մեծ մասը պատերազմի և տարագրության տարիներին ոչնչացել է: Սակայն այն, ինչը պահպանվել է, տալիս է բոլոր հիմքերը Բիրմանին դասել 20-րդ դարի և «Նոր առարկայականություն» ուղղության (գերմանական վարկածով 1920-30-ականների մոգական ռեալիզմի) ակնառու լուսանկարիչներից մեկը, որն իր տեղն ունի Մաքս Բեքմանի, Գեորգ Գրոսսի կողքին:

Այս ցուցահանդեսում ներկայացված 100 աշխատանքները Անն և Յուրգեն Վիլդեների հավաքածոյից են: Դա Բիրմանի աշխատանքների ամենախոշոր պահոցն է: Կան նաև առանձին վայրերում կամ մասնավոր հավաքածոներում պահպանվող մի քանի այլ աշխատանքներ նույնպես:

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 13-ը:


Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 23 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391