Հայ երգահանի անունը կրող հերթական մրցույթում հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը09.09.2019
Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում ավարտվել է Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնի միջազգային մրցույթը: «Սաթե հրեշտակ»-ի համար պայքարում էին 20 երկրներից ժամանած 46 երաժիշտ, որոնցից եզրափակիչ ամցան Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
Մրցույթը կայացել է Կալինինգրադի (նախկինում Քյոնիգսբերգի) Մայր տաճարում: Այս տարի մրցույթի հաղթողի դափնին նվաճել է ԱՄՆ-ն ներկայացնող Իվան Տատարինովը, որը վերջին երկու տարիներին ապրում և աշխատում է Միացյալ Նահանգներում: Նա մրցույթում կատարել է 20-րդ դարի դասական գործեր, բարրոկոյի ժամանակաշրջանի ռոմանտիկական ստեղծագործություններ, Բախի աշխատանքներից, ինչպես նաև Թարիվերդիևի և սեփական մի շարք գործեր:
«Բախտ բերելը գոյություն չունի, դա աստծո նախախնամությունն է: Անշուշտ, ես երախտապարտ եմ իմ բոլոր ուսուցիչներին՝ փայլուն նախապատրաստության համար»,- ասել է Թարիվերդիևի անվան միջազգային երգեհոնային մրցույթի հաղթողը:
2019թ.-ն լրացավ Ռուսաստանում ապրած և ստեղծագործած հայ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի 20-րդ տարին: Այդ ընթացքում այստեղ իրենց աստեղային ժամն են գտել համաշխարհային երգեհոնային կատարողական արվեստի բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ:
Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնի միջազգային մրցույթը հաջորդ անգամ կկայանա երկու տարի հետո՝ նույն հասցեում: