Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքից հեռու ապրող երեխաները կսովորեն կինոնկար արտադրելու տեխնալոգիա

09.10.2019


Ռուսաստանի Պերմ քաղաքում գործող «Նոր ուղղություն» կինոընկերության տնօրեն Վլադիմիր Սոկոլովը բացել է խաղարկային կինոյի անվճար դպրոց, որի սաները կսովորեն կինոարտադրության տեխնոլոգիա: Թեև դպրոցն անվճար է, սակայն աշակերտներին այստեղ ընտրում են ստեղծագործական ունակությունների թեսթերով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Դպրոցը մեկամյա է: Կազմակերպիչը հույս ունի, որ ամեն տարի այն կունենա նոր աշակերտների անհրաժեշտ 20-30 խմբաքանակը, որոնք էլ կանցնեն դասընթացների ամբողջական կուրսը՝ սկսած կարճամետրաժ կինոնկարի գաղափարի մտահղացումից մինչև այն նկարահանելն ու թողարկելը: Ֆիլմերը կցուցադրվեն քաղաքային «Պրեմիերա» կինոդահլիճում: Իսկ ընդհանրապես դպրոցի նպատակն է ուսումնական տարում, շաբաթը երկու օր անցկացվող դասերի ընթացքում աշակերտներին բազմակողմանիորեն ծանոթացնել կինոարտադրության ողջ տեխնալոգիային՝ ստեղծագործականից մինչև տեխնիկականը:

Դասընթացները կազմակեպվելու են մի քանի փուլերով: Դրանցից առաջինը սցենարական արվեստանոցներն են, որտեղ աշակերտներին կսովորեցնեն խաղարկային կինոյի համար սցենարներ գրելու հմտություններ, երկրորդ փուլում սովորողները կյուրացնեն մասնագիտական մի շարք կարողություններ՝ օպերատորական արվեստ, մոնտաժ և այլն:

Այս դպրոցի համար Պերմի երկրամասը բյուջեից տրամադրել է 1 մլն ռուբլի, որը բավարար ֆինանսավորում է ինչպես տեղում աշխատանքները կազմակերպելու,այնպես էլ կինոարդյունաբերության ոլորտի շատ մասնագետների երկրի մշակութային խոշոր կենտրոններից հրավիրելու համար:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 76 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283