Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ Սթրիփի սովորական քաղաքացին հնարավորություն չունի բողոքելու ...

09.10.2019


Հոլլիվուդի գերաստղ Մերիլ Սթրիփը կարծիք է հայտնել, որ եղանակի փոփոխությունից բացի, ամենամեծ հիմնախնդիրը մարդկանց ստացած եկամուտների անհավասարությունը և ֆինանսների աշխարհում գոյություն ունեցող կոռռուպցիան է: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kommersant.ru»-ին:

«Պատկերացրեք, պայմանականորեն 50 մարդ աշխարհում վերահսկում են ողջ հարստությունները»,- նշում է արտիստուհին և հավելում. «Խորամուխ եղեք այն հանգամանքի վրա, որ գրեթե մեզնից յուրաքանչյուրը, «յուրաքանչյուրը»՝ ընդգծում է նա, այսպես կամ այնպես, աշխատում է այդ մարդկանց համար»:

Մերիլ Սթրիփը հռետորական հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս փոխել օրենքները, եթե դրանք գրում են այն մարդիկ, որոնք նվիրատվություններ են ստանում այդ նույն ընկերություններից և մասնավոր անձանցից: Ինչպե՞ս ստիպել քաղաքական գործիչներին գնալ անհավանականորեն հզոր կորպորացիաների և ինստիտուտների դեմ, որպեսզի նրանք վճարեն հարկեր:

«Մարդիկ պետք է խոստովանեն, որ տնտեսական անհավասարության հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն հաղթահարելով մեր անտակ ագահությունը»,- ասում է Սթրիփը և առաջարկում է սխալների ուղղումն սկսել միանգամայն բաց քննարկումներից:

Մերիլ Սթրիփն ափսոսանք է հայտնում, որ աշխարհում կան շատ երկրներ, որոնց իրավական համակարգը կոռումպացված է և սովորական քաղաքացին հնարավորություն չունի բողոքելու նրանց դեմ, ովքեր խախտում են օրենքները: Սակայն, նա համոզված է, որ քննարկումը պետք է սկսել:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է սկսի սեփական անձից և հարցնի. «Ինչպե՞ս եմ ես ինձ զգում այս կոռուպցիայի մեջ»:
Ըստ արտիստուհու բոլորն անխտիր հանդիսանում են այն համակարգի մասնակիցը, որի հիմքում ընկած է խարդախությունը: Նա խնդրի լուծման տարբերակներից մեկը տեսնում է այն բանի մեջ, որ փողը մասհանվի քաղաքական ոլորտից:

«Մենք, միաժամանակ, պետք է վերսկսենք զրույցը մարդ արարածի էության մասին»,- նշում է նա և շեշտում որ իր իդեալիզմը զարմանալի չէ, քանի որ հասկացել է, որ մարդիկ ինչ-որ բան ձեռք բերելու իրենց ձգտումներով գոյություն են ունեցել նախնադարից, այն ժամանակներից, երբ մի մարդը մյուսի մասին մտածում էր. «Իսկ ինչու՞ հարևանիս քարանձավն ավելի մեծ է, քան իմը»:

Նա նշում է, որ կա այնպիսի կարծիք, որ նախանձն ու կուտակելու կիրքը մարդկային բնույթի մաս են, որը սկսել է ձևավորվել դեռ մինչև փողի ի հայտ գալը:

«Բայց ինչու ենք մենք կարծում, որ մարդը չի կարող փոխվել»,- հարցնում է Սթրիփը...

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Մերիլ Սթրիփի մասնակցությամբ վերջին ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում Սթիվեն Սոդբերգի «Լվացքատուն» սերիալն է, որն անդրադառնում է Ֆինանսական աշխարհի մութ կողմերին:

Կինոնկարի հիմքում ընկած է «Պանամայի գործ» անունն ստացած պատմությունը, որը նկարագրված է Ջեք Բերնսթայնի «Գաղտնիության աշխարհ: Համշխարհային էլիտայի անօրինական փողային ցանցերի Պանամայի քննությունը» գրքում, որը հեղինակին բերեց Պուլիտցերյան մրցանակ:

Մերիլ Սթրիփի հերոսուհին՝ Էլլեն Մարթինը, ամուսնու զոհվելուց հետո, դեմ հանդիման բախվում է օֆշորային հաշիվների, կապիտալի, միլիարդանոց շրջանառություններով, փոխառությունների ու վարկերի մերօրյա աշխարհին:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 18 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375