Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարձր ինտելեկտի մարդ էր...

09.16.2019

Խոսելով իր կողմից լեգենդար համարվող արտիստների մասին, Մոսկվայի «Սատիրայի» թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը առանձնացրել է երեք անուն՝ Եվգենի Եվստինգնեև, Օլեգ Բորիսով և Նիկոլայ Գրիցենկո: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ն:

Նա նշել է, որ բեմի այս երեք վարպետների մեջ կարելի է տեսնել դերասանի համար հույժ անհրաժեշտ գծեր:

Ըստ Շիրվինդտի, Եվգենի Եվստինգնեևն, օրինակ, ինչ էլ, որ խաղար, որտեղ էլ ելույթով հանդես գար, «պաթոլոգիայի աստիճան» չէր կարողանում ստել: Նա օրգանական էր ամեն ինչում: Ինչպիսի «զզվանք» էլ նրան չառաջարկեին, միևնույնն է, նա դա կատարում էր վիրտուոզ:

Իսկ Օլեգ Բորիսովը, Շիրվիդտի գնահատմամբ, ընդհանրապես, յուրահատուկ երևույթ էր հստակությամբ և իր խաղացածի խոր իմացությամբ: Այսինքն, Բորիսովը ամեն ինչին մոտենում էր իր հավաքած գիտելիքների մեկնակետից, մանրակրկիտ ուսումնասիրում էր նյութը...

Չի կարելի ասել, որ Բորիսովի ֆոնի վրա Նիկոլայ Գրիցենկոն բարձր ինտելեկտի մարդ էր: Սակայն, ընդգծել է Շիրվինդտը, երբ նա բեմ էր դուրս գալիս, հասկանալի էր դառնում, որ նա Աստվածային տաղանդով է օժտված: Թե ինչպես էր դա նրա մեջ հայտնվում, հանելուկ է:

«Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Պոզնանսկու, հիանալի ասմունքողի հետ, փորձում էր Կուպրինի «Զոհված ուժը»: Խաղում էր ջութակահարին...»,- հիշել է Շիրվինդտը և ավելացրել, որ միայն այդ փոքրիկ դրվագը խաղալու համար Գրիցենկոն սովորել է ջութակ նվագել: (Նշենք, որ Նիկոլայ Գրիցենկոն 1975 թ. Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվել է «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմում՝ Մաք Գրեգորի դերում)

Շիրվինդտը նշում է, որ Գրիցենկոն ջութակի դրվագում գործիքը պարզապես չէր պահում ձեռքերի մեջ, այլ նվագում էր, թեև դրան մարդիկ սովորում են տասնամյակներ շարունակ:

«Ես ինքս ջութակահար եմ: Ինձ երաժշտական դպրոցի 5-րդ դասարանից հեռացրին»,- հիշում է նա և նշում, որ դրա շնորհիվ ինքը հիանալի է պատկերացնում, թե ինչ է նշանակում ջութակ նվագել սովորելը:

«Ահա երեք մարդ»,- ընդհանրացրել է իր խոսքը մոսկովյան հայտնի թատրոնի ոչ պակաս հայտնի գեղարվեստական ղեկավարը և նշել. «... եթե նրանց համատեղես մի ամբողջության մեջ, ապա կստացվի դերասանական վարպետության էտալոն»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 894 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ