Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լուվրը կանցնի տոմսերի օն-լայն վաճառքի

09.16.2019


Աշխարհում ամենաշատը հաճախորդներ ընդունող թանգարանը՝ Լուվրը առաջիկայում ամբողջությամբ կանցնի մուտքի տոմսերի նախնական վաճառքի, որը կիրականացվի հաստատության պաշտոնական կայքի միջոցով: Իսկ բոլոր ավանդական տոմսարկղերը կվերացվեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Ինչպես հայտարարել է թանգարանի ղեկավարի օգնական Վենսան Պոմարեդը, ավանդական տոմսավաճառությունից անցումը նախնական վաճառքին կարող է տեղի ունենալ, նույնիսկ, մինչև հոկտեմբերի 24-ը, երբ Լուվրում կբացվի Լեոնարդո դա Վինչիի հիշատակի 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ասենք, որ այս իրադարձությունը մշակույթի աշխարհում ամենասպասվածներից մեկն է, որի նախապատրաստական աշխատանքները շարունակվել են 10 տարի: Այդ ողջ ժամանակահատվածում թանգարանը ձգտել է իր հարկի տակ ներգրավել Վերածնության դարաշրջանի հանճարի հնարավորինս շատ թվով աշխատանքներ:

Լեոնարդո դա Վինչիին նվիրված այս ցուցահանդեսի մուտքի տոմսերի օն-լայն նախնական վաճառքը սկսվել է 2019թ.-ի հունիսի 18-ին և մեծաթիվ հաճախումների պատճառով, անմիջապես կայքը հանել է շարքից: Հաջորդ օրը, ինչպես գրել է «Le Parisien» պարբերականը, այն վերականգնվել է, սակայն նախնական գնում կատարողներից պահանջվել է մեծ համբերություն, քանի որ տոմսի ձեռքբերման գործարքը կատարվել է միայն 25 րոպե սպասելուց հետո: Այս թերթը նաև տեղեկացրել է, որ առաջին 30 րոպեների ընթացքում վաճառվել է 33,5 հազար տոմս: Ասենք, որ այս ընթացքում թանգարանը դեռ լրիվ չի անցել տոմսերի օն-լայն վաճառքի և դրանք թանգարանի հաճախորդները ակտիվորեն գնում են նաև Ֆրանսիայի մայրաքաղաքի «Fnac» խանութների ցանցից նույնպես:

Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 93 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960