Անհատական բողոքի ցույց՝ ի պաշտպանություն դատապարտված դերասանի09.18.2019
Այսօր, սեպտեմբերի 18-ի առավոտվանից, Մոսկվայում, Ռուսաստանի նախագահի վարչակազմի շենքի մոտ դերասանական համայնքը նախաձեռնել և անցկացնում է միայնակների բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն օրերս 3,5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Պավել Ուստինովի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հեռարձակվող ռեպորտաժում տեղեկացնում է «Դոժդ» հեռուստաալիքը:
Ակցիայի վայրում առաջացել է հսկայան երկարությամբ հերթ, որտեղ կանգնած մարդիկ սպասում են իրենց հերթին, որպեսզի նախագահի աշխատակազմի շենքի մուտքի մոտ, մի քանի րոպե ցուցադրեն սեփական բողոքը կամ իշխանությանների առաջ բարձրացվող պահանջն արտահայտող գրությամբ պաստառը:
Անհատական բողոքի մասնակիցները պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջը, որին ուժային կառույցները բերման են ենթարկել այն պատճառով, որ նա ոչ հարմար պահին, գտնվել է ոչ հարմար տեղում:
Հիշեցնենք, որ դերասանը ձերբակալվել է օգոստոսի 3-ին Պուշկինի անվան հրապարակում կայացած չարտոնված հանրահավաքի անցկացման վայրից ոչ հեռու, մետրոյի կայարանի մուտքի մոտ, որտեղ նա սպասում էր ընկերոջը:
Այս թեմայով այլ հղումներ-1