Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ա.Շիրվինդտ. «Հարկավոր է աչքերը կկոցել և ասել...»

09.19.2019

Ռուսաստանում 3,5 տարի ազատազրկման դատապարտված երիտասարդ դերասան Պավել Ուստինովի ազատ արձակման պահանջով Մոսկվայի թատերական համայնքի անհատական բողոքներին իրենց ձայնն են միացրել նաև հանրահայտ արտիստները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Օրինակ, լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բողոքի ակցիային է միացել Սատիրայի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Շիրվինդտը: Նա իր ղեկավարությամբ գործող թատրոնի պաշտոնական կայքում հրապարակել է տեսաուղերձ, որտեղ մասնավորապես նշում է. «Ես վաղուցվանից եմ ապրում և վերապրել եմ աշխարհում և երկրում տեղի ունեցած այնքան ցնցումներ, որ չեմ հասկանում, ինչու ստեղծել անհանգստություններ, երբ դա պետք չէ: Ռեպրեսիաները, հակադրությունները միշտ էլ եղել են: Սակայն, երբ ակնհայտ է, որ տեղի է ունեցել սխալ, հարկավոր է աչքերը կկոցել և ասել. «Սխալվել ենք, չափն անցել ենք...»:

Շիրվինդտը բացատրել է, որ երիտասարդությունն, ըստ իր էության, անդրադարձնում է, չի կարելի նրան աններելի ձևով հալածել: «Մենք պետք է դաստիարակենք, և ոչ թե միայն պատժենք»,- նշել է նա և ավելացրել, որ օրենքը չպետք է խախտել ոչ այս, ոչ էլ այն կողմից: Նա այդ մոտեցումը համարում է փաստ, աքսիոմ: Ըստ նրա, պատիժը պետք է լինի փաստարկված և ոչ առանց իմաստի:

Հիշեցնենք, որ երիտասարդ դերասան Պավել Ուստինովը ձերբակալվել է Մոսկվայի Պուշկինի անվան հրապարակում կայացած բողոքի ակցիայի օրը՝ օգոստոսի 3-ին: Քննության վարկածով Ուստինովը ակցիայի ժամանակ բղավել է հակապետական կոչեր, իսկ ձերբակալության պահին դիմադրություն է ցուցաբերել Ռոսգվարդիայի աշխատակիցներին և դուրս է գցել նրանցից մեկի ուսի հոդը: Իսկ դերասանի պաշտպանական կողմը պնդում է, որ Ուստինովն, ընդհանրապես, բողոքի ակցիային չի մասնակցել, այլ մետրոյի մոտ իր ընկերոջն է սպասելիս եղել...

Հավելենք, որ այսօր Մոսկվայի քաղաքային դատախազությունը միջնորդություն է ներկայացրել դերասան Պավել Ուստինովի խափանման միջոցը փոխելու մասին:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 552 անգամ