Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա հիմնավորեց հայրենի երաժշտության ծագման ազգային արմատները

09.20.2019


Այսօր, սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի Մեծ դահլիճում կկայանա հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Հետազոտողների կարծիքով Կոմիտասի մեծագույն ծառայությունը արվեստին այն է, որ նա հայ ժողովրդական երաժշտությունը մաքրեց հարյուրամյակների ընթացքում կուտակված օտար նստվածքներից, հիմնավորեց դրա ծագման հայ ազգային արմատները, ժողովրդական երգերի մշակմամբ ստեղծեց հայկական դասական երաժշտության կատարյալ ոճ:

Կոմիտասի երաժշտական և տեսական ստեղծագործություները զգալի ազդեցություն են թողել նաև արևելյան տարբեր ժողովուրդների երաժշտական մշակույթի վրա:

Համերգին կմասնակցեն Կոմիտասի անվան լարային քառյակը, ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանը, Միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարիա Օստրոուխովան և Աննա Արզամանովան, Էջմիածնի առաքելական սուրբ եկեղեցու երգչախումբը, ՌԴ ռազմածովային նավատորմի Ռիմսկի-Կորսակովի անվան կենտրոնական օրինակելի նվագախումբը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341