Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այդ քաղաքն է եղել առաջինը...

09.25.2019



Ռուսաստանցի և բելոռուս կինեմատոգրաֆիստները համատեղ կիրականացնեն նախագիծ Հայրենական Մեծ պատերազմի թեմաներով՝ նվիրված այն քաղաքներին, որոնք աշխարհին հայտնի են դարձել նաև իրենց զինվորական փառքով: Առաջին այդպիսի ֆիլմը, ի պատիվ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի, կնկարահանվի Դոնի Ռոստովում: Այդ մասին տեղեկատվությունը, «ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, տարածել է Ռուսաստանի և Բելոռուսի Խորհրդարանների միության պատասխանատու քարտուղար Սերգեյ Ստրելչենկոն:

Ըստ Ստրելչենկոյի հաջորդ ֆիլմը կնվիրվի բելոռուսական պատմություններին, ապա կրկին կանդրադառնան զենքով իր պատերազմական փառքը կերտած մեկ այլ ռուսական քաղաքի՝ Տագանռոգին և այսպես շարունակ:

Իսկ թե ինչու են առաջին նկարահանումներն իրականացվում Դոնի Ռոստովում, այդ տարածաշրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հիմնավորել է այն փաստով, որ հենց այդ քաղաքն է եղել առաջինը, որն ազատագրվել է Հայրենական Մեծ պատերազմի ընթացքում: «Դա առաջին հարվածի փառքն է եղել... Բայց կա նաև պատմության մեկ այլ մաս նույնպես՝ երբ գերմանացիները հայտնվեցին Ռոստովում, նրանք առանձնահատուկ դաժանությամբ էին ռմբակոծում Ռոստովը, փլատակների վերածեցին գործարանները, և, իհարկե, տեղացի շատ բնակիչների գնդակահարեցին»,- նշել է նա:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 642 անգամ