«Մակբեթ»-ում չերգեց, քանի որ մեղադրվում է սեռական հետապնդում իրականացնելու մեջ 09.26.2019
2019թ.-ի սեպտեմբերի 25-ին օպերային աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոն որոշել է հեռանալ «Մետրոպոլիտեն օպերայից»: Պատճառը նրան սեռական հետապնդումներ իրականացնելու մեջ մեղադրանքներն են: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «apnews.com»-ին:
Երեքշաբթի օրը ներկայացրած իր դիմումի մեջ Դոմինգոն նշել է, որ ինքը կտրականապես մերժում է «վերջին շրջանում իր նկատմամբ արված մեղադրանքները»:
«Մետրոպոլիտեն օպերան» հայտարարություն է հրապարակել այն մասին, որ խնդրել են հայտնի տենորին հեռանա աշխատանքից: Այդ հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Պլասիդո Դոմինգոն համաձայնվել է և հրաժարվել է «Մետրոպոլիտեն օպերայում» իր հետագա բոլոր ելույթներից...»:
Երկար տարիներ Պլասիդո Դոմինգոն, այսօր ավելի ու ավելի նվազ քանակով վաճառվող տոմսերի ընդհանուր ֆոնի վրա, համարվում է օպերային արվեստի ամենաեկամտաբեր աստղը: Ժամանակի ընթացքում նա նաև ընդարձակել է իր գործունեության շրջանակները՝ վերածվելով նաև ազդեցիկ վարչական ղեկավարի: Նա այսօր հանդիսանում է ամերիկյան երկու խոշոր ընկերությունների՝ Վաշինգթոնի և Լոս Անջելոսի օպերաների գլխավոր տնօրենը:
Ասենք որ ամերիկյան երեք այլ մշակութային հաստատություններ՝ Ֆիլադելֆիայի նվագախումբը, Սան-Ֆրանցիսկոյի և Դալլասի օպերանները նրա անունը արդեն հեռացրել են առաջիկա ելույթների ծրագրերից:
Հավելենք, որ Պլասիդո Դոմինգոն առաջին անգամ «Մետրոպոլիտեն օպերայի» բեմ է դուրս եկել 27 տարեկան հասակում: 51 տարի շարունակ այդ թատրոնում հանդիսատեսների անշլագ ապահոված երգիչը հեռացավ թատրոնից սեպտեմբերի 25-ին՝ այդպես էլ հանդես չգալով այդ երեկո հայտարարված Ջուզեպե Վերդիի «Մաքբեթ» օպերայում: Նրան խանգարեցին թատրոնում աշխատող այն 20 կանայք, որոնք երգչին մեղադրում էին իրենց նկատմամբ սեռական հետապնդում իրականացնելու մեջ:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի: