Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Իր համար հորինում է երևակայական ընկերոջ՝ Ադոլֆ Հիտլերին

09.26.2019

Ռուսաստանում արգելվել է Նոր Զելանդացի ռեժիսոր Թայքա Վայթիթիի «Ջոջո ճագարը» ֆիլմի վարձույթը: Այդ մասին երկրում հայտնի կինոպրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կինոնկարը պատմում է գերմանացի փոքրիկ տղա Ջոջոյի մասին, որը կորցրել է հորը: Միայնակության զգացումը հաղթահարելու համար Ջոջոն իր համար հորինում է երևակայական ընկերոջ՝ Ադոլֆ Հիտլերին, որը նման չէ նացիստական առաջնորդի ձևավորված կերպարին:

Հիտլերի դերը կատարում է ինքը՝ ռեժիսորը, իսկ մոր դերը խաղում է Սքարլեթ Յոհանսոնը:

«Անհնար է Վայթիթիին կասկածել նացիզմի զոհերի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և Հիտլերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի մեջ: Ճիշտ է, Թայքան պրովոկատիվ է, սակայն պրովոկացիայի հետ միասին առաջարկում է բովանդակալից և խելացի զրույց ատելության, ցավակցության, ստի և սիրո մասին...»,- իր Instagram-ի էջում գրել է Ռոդնյանսկին:

Ասենք որ, «Ջոջո ճագարը» ֆիլմՆ արժանացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի «Հանդիսատեսների համակրանք» հեղինակավոր մրցանակին:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 92 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566