Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դոմինգոն հրաժեշտ է տվել Լոս-Անջելոսի օպերայի տնօրենի պաշտոնին

10.03.2019

Համաշխարհային հռչակ վայելող տենոր Պլասիդո Դոմինգոն հեռացել է Լոս-Անջելոսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից: Իսպանացի երգիչը այդ թատրոնը ղեկավարում էր 2003թ.-ից:

«Ես խանդաղադանքով եմ մոտենում Լոս-Անջելոսի օպերային և կարծում եմ, որ նրա ստեղծումն և զարգացումը իմ նշանակալից ձեռքբերումներից է: Սակայն իմ հասցեին լրատվամիջոցներով տարածվող մեղադրանքները ստեղծել են մթնոլորտ, որը կասկածի տակ է դնում իմ ընդունակությունը հետագայում ևս ծառայելու այն գործին, որը ես այնքան սիրում եմ»,- ասել է Դոմինգոն «The New York» պարբերականին:

Լոս-Անջելոսի օպերայի տնօրենների խորհուրդը ABC հեռուստալիքին հայտնել է, որ Դոմինգոյի ներդրումը քաղաքի մշակութային կյանքում «խորն է և աննախադեպ»: «Նրա ղեկավարությամբ Լոս-Անջելոսի օպերան հայտնի դարձավ ստեղծագործական ոգով և ողջ աշխարհից իր կազմի մեջ հիանալի կատարողների ընդգրկելու ունակությա,մբ՝ ներառյալ հենց նա՝ Դոմինգոն: Նա վերջին 5 տասնամյակներին հանդես է եկել ավելի քան 300 անգամ, կատարել է 31 պարտիա և 100 անգամ հանդես է եկել որպես դիրիժոր՝ Կալիֆորնիայի հարավում»,- հայտարարել է Լոս-Անջելոսի տնօրենների խորհուրդը:

2019թ.-ի օգոստոսին «Associated Press» լրատվական գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, որ 9 կին Դոմինգոյին մեղադրել էին սեռական հետապնդման մեջ: Այդ դեպքերը իբր թե եղել են տարբեր տարիների՝ սկսած 1980-ական թվականներից:




Այս թեմայով այլ հղումներ-1



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 67 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061