Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ավելի շահավետ է կարաոկե-ակումբում մարմնավաճառությամբ զբաղվելը

11.29.2013

Իտալական Թուրին քաղաքում մեկնարկել է քաղաքի անունը կրող 31-րդ կինոփառատոնը, հաղորդում է «newizv.ru» կայքը:

Ստուգատեսին ներկայացվել է 185 կինոնկար, որոնցից 70-ը դեբյուտային կամ սկսնակ հեղինակների երկրորդ աշխատանքներ են: Մրցույթային ֆիլմերից 46-ը դեռ ոչ մի տեղ չեն ցուցադրվել:

Ներկայացված ֆիլմերի գերակշիռ մասը ծայրահեղականությամբ համեմված կենցաղային ռեալիզմի նմուշներ են:

Օրինակ, մի տիպական կենցաղային ռեալիստական ֆիլմի օրինակ է Թաիլանդցի և ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիստների համատեղ արտադրած «Աղջիկը կարաոկեից» ֆիլմը:

Սա անունով աղջիկը գյուղից տեղափոխվել է Բանկոգ, որպեսզի աշխատանք գտնի: Նա փորձում է այս ճանապարհով ֆինանսապես օգնության հասնել գյուղում մնացած ծնողներին: Սակայն 3 տարի ֆաբրիկայում «մեջք ծռելուց» հետո նա գալիս է այն եզրակացության, որ ավելի շահավետ է կարաոկե-ակումբում մարմնավաճառությամբ զբաղվելը՝ հաճախորդներին երգելով գրավելու միջոցով:

Կամ Վենեսուելացի ռեժիսոր Մարիանա Ռոնդոնի «Վատ մազեր» ֆիլմը անդրադառնում է երիտասարդ մի կնոջ կյանքին, ում ամուսինը զոհվել է քրեականների հետ վիճաբանության ժամանակ: Կինը նկատում է, որ իր որդին փորձում է ամեն կերպ ուղղել իր գանգուր մազերը: Նա կասկածում է, որ տղան դրանով ցուցաբերում է ոչ ավանդական սեռական հակումներ և ի վերջո ստիպում է որդուն մազերը չափազանց կարճ կտրել:
    Դիտվել է 587 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167