Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոններում թվային տեխնալոգիաները և ծառայությունները առաջ մղելու ժամանակը

10.04.2019



Ռուսաստանում պատրաստվում են քննարկել թվային տեխնալոգիաների ժամանակաշրջանում թատրոնի խնդիրները: Այստեղ հոկտեմբերի 23-ին աշխատանքները կսկսի աուդիովիզուալ և տեղեկատվական-հաղորդակցական տեխնալոգիաների «թվային տեխնալոգիաները մշակութային և կրթական օբյեկտների համար» ցուցահանդեսը, որի շրջանակներում էլ կանցկացվի կոնֆերանս՝ նվիրված ժամանակակից տեխնոլոգիաների և թատերական ներկայացումների հնարավոր առնչություններին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Կոնֆերանսը կընթանա երկու թեմատիկ ուղղություններով:

1. «Տեխնալոգիաները մշակույթին ծառայելու համար»: Սա կդառնա հարթակ թվային տեխնալոգիաների ֆոնի վրա ժամանակակից թատերական արվեստի զարգացման ուղիները քննարկելու համար: Այստեղ փորձ կարվի բացահայտել դեպի թատրոն նոր լսարան գրավելու մեթոդները, որոնց համար կկիրառվեն վիրտուալ դահլիճների և թատերական բեմադրությունների ձևաչափերը և դրանց օն-լայն հեռարձակումը, ինչպես գտնել պոտենցիալ գործընկերներ թատրոններում թվային տեխնալոգիաները և ծառայությունները առաջ մղելու գործընթացների ժամանակ:

2. Երկրորդ հարթակում քննարկումները կծավալվեն «Թատերական տարածության մեջ Ժամանակակից լուծումների և տեխնալոգիաների ինտեգրացումը» թեմայով: Այդ շրջանակներում կխոսվի գեղարվեստական գաղափարները տեխնիկական միջոցներով իրականացնելու և ժամանակակից թատրոնը որպես ռեժիսորի, պրոդյուսերի և ինտեգրատորի համագործակցության արդյունք մոտեցումը: Նաև կշոշափվի աուդիովիզուալ տեխնալոգիաների ներդրումը բեմական գործողության մեջ, հաշվի առնելով դահլիճների ճարտարապետական առանձնահատկություններից բխող ակուստիկ համակարգերի մոնտաժման յուրահատկությունները և այլն:

Ասենք որ ցուցահանդեսի տարածքում և կոնֆերանսի ընթացքում, թեմայի շրջանակներում, հնարավորություն կլինի ծանոթանալ նաև թատրոնների համար նախատեսված նոր սարքավորումների և լուծումների, հատուկ արված ինստալացիաների, որոնք արտահայտում են իրական օբյեկտների աշխատանքները:

Միջոցառման կազմակերպիչը «Integrated Systems Russia» ընկերությունն է, որն արդեն 13 տարի ընդօրինակում և շարունակում է «Integrated Systems Europe» եվրոպական ընկերության գործունեությունը: Սա մի տիրույթ է, երբ մեկ հարթակում են հավաքվում աուդիո, վիդեո և համակարգային ինտեգրացիայի համաշխարհային բարձրագույն բրենդները:

Ասենք որ, ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 23-25-ին Մոսկվայի «Էքսպոցենտր» ցուցահամալիրի՝ «Ֆորում» սրահում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 862 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ