Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բերրուգետեն առաջին անգամ կներկայացվի արտասահմանում

10.09.2019

Վերածնության դարաշրջանի իսպանացի նկարիչ և քանդակագործ Ալոնսո Բերրուգետեի ստեղծագործությունների ցուցահանդեսը առաջին անգամ կցուցադրվի արտասահմանում: Այդ բախտին արժանացել են ԱՄՆ-ի արվեստի սիրահարները: Պիրենեյան թերակղզուց մայրաքաղաք Վաշինգթոն է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 45 քանդակ, գծանկար և գեղանկար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները տևել են 3 տարի: Վաշինգթոնի ազգային գեղարվեստի թանգարանում այցելուները այս ցուցադրանքով ընդհանուր պատկերացում կկազմեն իսպանական արվեստի «Ոսկե դարաշրջանի» մասին, որը ընդգրկել է գրականության, երաժշտության և քանդակագործության ոլորտները:

Ցուցահանդեսը կսկսի գործել հոկտեմբերի 13-ից: Այն այցելուների առջև բաց կլնի մինչև փետրվարի 17-ը, որից հետո կտեղափոխվի Տեքսասի նահանգային կենտրոնի՝ Դալլաս քաղաքի Մեդոուզի անվան թանգարան, որտեղ կգործի 2020թ.-ի մարտի 29-ից հուլիսի 26-ը:

Ալոնսո Բերրուգետեն ծնվել է 1488թ.-ին: Նա հայրենիքի սահմաններից դուրս համեմատաբար քիչ հայտնի իսպանացի արվեստագետներից է: Նրա մասին խոսելիս հաճախ հնչում «մեծ վարպետ» որակումը: Նա ստեղծագործությունները շատ բարձր են գնահատվում հայրենիքում: 17 տարեկան հասակում Բերրուգետեն մեկնում է Իտալիա: Դարաշրջանի շատ այլ մեծությունների թվում ծանոթանում է նաև իտալական վերածնության հանճարի՝ Միքելանջելոյի հետ: Նա իր մեջ է ներառել այդ դարաշրջանի մեծ արվեստի նվաճումները և դրանց հիման վրա ստեղծել այնպիսի գործեր, որոնք առանց կասկածի գնահատվում են որպես իսպանական արվեստի օրգանական շարունակություն և զարգացում: Արվեստի մեջ Ալոնսո Բերրուգետեն համարվում է նորարար:

Արվեստագետը վախճանվել է 73 տարեկան հասակում՝ 1561թ.-ին:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 7 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333