Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջարկում է նրանց գրել հիշողություններ իրենց մայրիկների մասին

10.15.2019

Այսօր, հոկտեմբերի 15-ին, Մոսկվայում բացվել է ճապոնացի նկարիչ և երգչուհի Յոքո Օնոյի աշխատանքների «Երկինքը միշտ պարզ է» խորագրով ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը` հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«The Beatles» հայտնի երաժշտական խմբի լիդեր Ջոն Լենոնի այրու ստեղծագործություններն առաջին անգամ է ներկայացվում Ռուսաստանում: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ նաև նկարչուհու տեքստային «հանձնարարականներին», նրա դասական պերֆորմանսների վերանկարահանումներին և նրա հեղինակած տեսագրություններին:

Ցուցահանդեսն ընթանում է Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանում:

Այստեղ ներկայացված են Յոքո Օնոյի 60 տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները: Դրանցում հեղինակը հետապնդել է մեկ նպատակ՝ տրանսֆորմացնել արվեստի գաղափարը: Այդ պատճառով ցուցադրանքում ակնհայտ երևում է արթ-օբյեկտներից հրաժաումը: Նա արվեստ հասկացության մակարդակ է բերում բոլորովին նոր որակ և այցելուին հրավիրում է դառնալ նկարչուհու ստեղծագործության համահեղինակ:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները բաժանվում են Յոքո Օնոյի կյանքի համար կարևոր նշանակության երեք թեմաների՝ 1. Ֆեմինիզմ, կնոջ դերը հասարակության մեջ, 2. Պատերազմները դադարեցնելու կոչեր, 3. Շրջակա միջավայրի վիճակ:

Յոքո Օնոն այցելուներին հրավիրելով դառնալ իր ստեղծագործության համահեղինակ, առաջարկում է նրանց գրել հիշողություններ իրենց մայրիկների մասին, քարտեզի վրա ցույց տալ այն վայրը, որտեղ պետք է խաղաղություն իջնի, երևակայական աշխարհի քարտեզ, ավարտին հասցնել այն կիսով չափ արված նկարչական աշխատանքը, որի հեղինակն ինքն է՝ Օնոն, շախմատ խաղալ մի խաղատախտակի վրա, որի բոլոր վանդակները ճերմակ են...

Յոքո Օնոն ծնվել է 1933թ.-ին: Նա 1960-ականների կոնցեպտուալիզմի հայտնի դեմքերից է, պերֆորմենսի ու վիդեոարթի վրա մեծ ազդեցություն թողած Fluxus միջազգային շարժման ներկայացուցիչ: Նա Ճապոնիայում առաջին կինն է, որն ընդունվել է փիլիսոփայության ֆակուլտետ: Նա երաժշտության և պոեզիա է ուսումնասիրել ԱՄՆ-ի Սարա Լոուրենս քոլեջում (Նյու-Յորք):

«Երկինքը միշտ պարզ է» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 24-ը:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 14 անգամ
    <
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283