Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչնչացված հուշարձանները կվերականգնվեն

10.17.2019

Աֆղանստանի թանգարանների մասնագետներին հաջողվել է Բամիանի հովտում հավաքել արձանների և պատմամշակութային արժեք ներկայացնող մի շարք այլ օբյեկտների բոլոր դրվագները, որոնք 2001թ.-ին քանդել էին թալիբները՝ իրենց հոգևոր առաջնորդներից մեկի՝ մոլլա Մոհամմեդ Օմարի կոչով: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ru.euronews.com»-ին:

Որոշվել է որ այդ դրվագներով պետք է վերկանգնվեն մեկ ու կես հազարամյակի պատմություն ունեցող բոլոր ոչնչացված հուշարձանները:

Աֆղանստանի Ազգային թանգարանի տնօրեն Մոհամմեդ Ֆահիմ Ռահիմը նշել է, որ պատմական այդ ժամանակաշրջանը շատ կարևոր է իր երկրի համար: «Խոսքը շատ հազվագյուտ ցուցանմուշների վերականգնման մասին է, որոնք յուրահատուկ իմաստ ունեն արվեստի զարգացումը և Ասիայի գեղարվեստական միտքը հասկանալու համար:

2003թ.-ին UNESCO-ն Բամիանի հովտի մեծաքանակ շինությունները, թե քանդվածները և թե պահպանվածները,այդ թվում նաև բուդդայական մենաստանները, Բուդդայի արձանը, ինչպես նաև Գաուգալե քաղաքի ավերակները և երկու մահմեդական ամրոցներն ընդգրկել մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում:

Աֆղան մասնագետները հուշարձանների վերականգնումը կիրականացնեն ամերիկացի գործընկերների հետ: Նախ կգույքագրվեն բոլոր ֆոնդերը, որից հետո կսկսվեն ցուցանմուշների լիակատար վերականգնման աշխատանքները:

18 տարի առաջ, Բամիանի հովտի հուշարձանների ոչնչացումը թալիբներն իրականացրել են մի քանի փուլով: Սկզբում դրանց վրա նրանք կրակել են զենիթային զենքերով և հրանոթներով: Դա մեծ վնասներ է պատճառել և քանդել օբյեկտները: Նույնիսկ թալիբների տեղեկատվության նախարար Քուդրաթուլլա Ջամալը բողոքել էր, որ դրանք քանդելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ փորված են ժայռերի մեջ: Դրանից հետո պատմամշակութային արժեքների տակ տեղադրել են հակատանկային ականներ՝ այն հաշվարկով, որ հրանոթային արկերի պայթյուններից պոկված մեծ բեկորները ընկնեն դրանց վրա և ականների լրացուցիչ պայթյուններից առավել մանր կտորների բաժանվեն: Բայց դա էլ այդ վանդալիզմը հաջողությամբ չի պսակել: Ի վերջո, թալիբները ժայռից մարդիկ են իջեցրել, որոնք պայթուցիկ նյութեր են տեղադրել արձանների խորշերի մեջ...

Այդքանից հետո Բուդդաներից մեկի դեմքն ամբողջությամբ չէր ոչնչացվել: Այդ ժամանակ նրա վրա կրակել են հրթիռով: Դա էլ Բուդայի արձանի գլխի վրա մի մեծ բացվածք է առաջացրել...


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 24 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282