Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսին իր անվանը տեր կանգնելու համար ստիպված դարձել է առևտրական

10.17.2019


Բրիտանացի հայտնի փողոցային նկարիչ Բենքսին ստեղծել է«Սպառողական ապրանքների» համացանցային խանութ, որտեղից գնումներ անելու համար պետք է ուղարկել դիմում: Վաճառվող պրանքների մեջ կան նաև նրա 20 ստեղծագործությունները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Բենքսիի օն-լայն խանութը կոչվում է «Gross Domestic Product» («Համախառն ներքին արտադրանք»):

Ասենք, որ նա Լոնդոնում երկու շաբաթով աշխատացրել է մի ցուցասրահ, որտեղ ապակու ետևում կարելի էր տեսնել նրա կողմից վաճառվող ապրանքատեսականին: Պարզվում է, որ այս ամենը Բենքսիին հարկավոր է եղել, որպեսզի օն-լայն տիրույթում իրավունք ունենար օգտագործել սեփական անունը:

Այս խանութը ի հայտ է եկել դատաքննության ընթացքում: Պարզվում է բացիկներ արտադրող մի ընկեություն ցանկացել է իրավաբանորեն խլել նկարչից Բենքսի անունը: Նրան խորհուրդ են տվել, որ դա կանխելու լավագույն միջոցը կարող է դառնալ սեփական անունով ապրանքների վաճառքը: Այդ մասին Instagram-ի իր էջում հայտնել է Բենքսին: Եվ ահա, նա վաճառում է «արվեստի գործեր, ապրանքներ տան համար և հիասթափություն»:

Կայքի հաճախորդները զգուշացվում են, որ շատերին, ովքեր ցանկանում են գնել Բենքսիի արվեստանոցում ստեղծված ապրանքներ, սպասում է հիասթափություն: Ձեռք բերված ապրանքի համար միանգամից հնարավոր չի լինելու վճարել: Անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 28-ը դիմել և հայտնել որևէ մի աշխատանք ձեռք բերելու ցանկության մասին: Թե ում կհասնեն դրանք, որոշվելու է պատահականության սկզբունքով՝ մի քանի շաբաթ անց:

Բենքսիի օն-լայն խանութում տեսականին հարուստ չէ բազմազանությամբ: Այնտեղ կա 50 օրինակ առնետի պատկերով ժամացույց և ոստիկանական սաղավարտներից պատրաստված 15 դիսկո- գնդեր՝ յուրաքանչյուրը 500-ական ֆունթ-ստերլինգ արժողությամբ, 5 օրինակ փայտից պատրաստված հաշվել սովորեցնելու հավաքածո, արդեն գերլցված կառքի մեջ մտնելու փորձ անող ՝ փախստականների տեսքով՝ հատը 750 ֆունթ-ստերլինգ արժողությամբ:

Շատ այլ ապրանքներ Բենքսիի օն-լայն խանութն առաջարկում միայն մեկ օրինակով:






Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 62 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465