Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոլխիդայի թագավորի աղջկա բնավորությունը դույզն իսկ չի փոխվել

10.22.2019


Ժամանակակից թատերական ռեժիսուրայի վառ և ամենհեռանկարային ռեժիսորներից մեկը՝ Սայմոն Սթոունը և Նիդերլանդների «Internationaal Theater Amsterdam»-ի թատրոնը Մոսկվա են բերել «Մեդեայի» իրենց նոր բեմական մեկնաբանությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Ավստրալիացի Սայմոն Սթոունը համաշխարհային թատերական տիրույթ է մտել միանգամից և արագ: Նրա առաջին իսկ բեմադրությունները, որոնք սկզբում իրականացնում էր հայրենիքում, իսկ փոքր ինչ հետո նաև Եվրոպայում, նրան բերեցին արմատականի, բայց միաժամանակ մարդկային զգացմունքների նրբազգաց արձանագրողի համբավ: Ռեժիսորը համարձակորեն փոփոխում էր դասական սյուժեները, դրանցում չթողնելով ոչ մի հեղինակային բառ, ապա կրկին հավաքում էր դրանք՝ լրացնելով այսօրվա իրողություններով, մտքերով և լեզվով: Այնպես որ Իբսենի, Բրեխթի կամ Չեխովի պիեսները թվում էին, որ գրվել են ոչ թե երեկ, այլ, նույնիսկ, այսօր:

Սակայն Էվրիպիդեսի դեպքում, կարծես թե խնդիրն ավելի է բարդ: Այնուամենայնիվ 20-րդ դարի սկզբների նոր դրամատուրգիայի հերոսների հետ շատ ավելի հեշտ է սեփական անձը նույնականացնելը, քան անտիկ հերոսների, որոնց հեղինակն անդրադարձել է մ.թ.ա 5-րդ դարում: Ո՞վ է նա Մեդեայի համար, կամ ո՞վ է Մեդեան իր համար: Սակայն, այս դեպքում նույնպես, Սթոունը կատարել է անհնարինը՝ նա հանդիսատեսին կարողանում է հավատացնել, որ իրադարձությունները կատարվում են այստեղ և հիմա:

Այդ հարցում նրան օգնել են ամերիկացի բժիշկ Դեբորա Գրինի վավերագրական պատմության նյութերը. 1995թ.-ին այդ կինը հրդեհեց սեփական տունն՝ այնտեղ գտնվող իր երեխաների հետ միասին, որպեսզի ամուսնուց վրեժ լուծի իրենից հեռանալու համար:

Սթոունի վարկածում բեմադրության հերոսների անունը Աննա և Լուկաս է: Նրանք երկուսն էլ աշխատում են բժշկության ոլորտում և մեծացնում են իրենց երկու որդիներին: Այս զույգի մեջ ուժեղը կինն է: Նա օգնում է ամուսնուն կատարել հետազոտություններ և, մեծ հաշվով, նրան օգնում է կարիերա անել: Սակայն ամուսինը հրապուրվում է իր ղեկավարի երիտասարդ դուստրով՝ Կլարայով և մտածում է կնոջը, որպես անցած փուլ, լքելու մասին:

Աննան, որ սովոր է ամեն ինչ պահել հսկողության տակ, սկսում է ամուսնուն ինչ-որ պահերի հունից հանել, հուսալով այդ եղանակով նրան պահել իրեն մոտ տիրույթում և չթողնել հեռանալու սիրուհու մոտ: Ինչո՞վ համեմատելի չէ Կոլխիդայի արքայադստեր հետ... Սակայն, նրա տակտիկական մոտեցումները շուտով բացահայտվում են և կինը հայտնվում է հոգեբուժարանում: Նա զրկվում ամեն ինչից՝ սիրելի աշխատանքից, ծնողական իրավունքներից, կանացի գրավչությունից և ընտանիքից: Լուկասը կարողանում է գործը հասցնել ամուսնալուծության և պատրաստվում է մեկնել Չինաստան՝ ծառայության նոր վայր:

Բեմադրության գործողությունն սկսվում է հոգեբուժարանից Աննայի վերադարձով: Իրադարձությունները տեղի են ունենում բացարձակ սպիտակ միջավայրում, որտեղ որևէ դետալ չի առանձնացվում: Այն ավելի շատ հիշեցնում է հիվանդասենյակի նման մի հարթակ: Սա ըստ սցենոգրաֆիական մտահղացման ճշմարտության տիրույթն է, որտեղ հերոսները չեն կարող թաքնվելու տեղ գտնել, որտեղ նրանց մտքերն ու մտադրությունները կարծես լինեն մեկնած ձեռքի ափի մեջ: Դա քավարան է հիշեցնում, պարզապես ոչ թե հանդերձյալ, այլ ներկա կյանքում: Էկրանի վրա խոշոր պլաններով ցուցադրվում են հերոսների դեմքերը, կնճիռները, նույնիսկ ոչ իդելական մարմնի հատվածները՝ անկողնային տեսարանում:

«Internationaal Theater Amsterdam»-ի թատրոնի դերասանները այդ դժվար ռեժիսորական լուծումները մատուցում են փայլուն և անկաշկանդ:

Այս ներկայացմամբ ռեժիսորը հանդիսատեսին լիարժեք համոզում է, որ ամուսինների ճգնաժամային տարիքում, երբ զգացմունքների սառչելու մեծ ալիքն ու հեռանալու ցանկությունները գլուխ են բարձրացնում ամենակործարար մղումներով, ոչինչ չի փոխվել Էվրիպիդեսյան ժամանակներից:

Երկու հազար տարվա ընթացքում Մեդեայի պատմությունը չի հնացել, թեև ֆեմինիզմի մեր ժամանակներում կինը կարող է ինքնաբավ լինել... Բայց ինչ-որ մի բան նրան անընդհատ կապում է ամուսնու հետ: Ի՞նչ է դա, այդ կապը և մի՞թե դա կարող է համեմատելի լինել սեփական երեխայի սպանության հետ...





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 852 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ