Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջին ցուցահանդեսային սեզոնի թեման կնվիրվի ժամանակին և հիշողությանը

10.22.2019


Ժամանակակից արվեստի ֆրանսիական հայտնի Պոմպիդու կենտրոնը ընդարձակել է իր մասնաճյուղերի ցանցը ևս մեկով: Մալագայում և Բրյուսելում գործողներին նոյեմբեր ամսին կմիանա նաև Շանհայի մասնաճյուղը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theartnewspaper.ru»-ին:

Փարիզյան կենտրոնի հավաքածուներից վերցված արվեստի գործերը կցուցադրվեն Արևմտյան Բունդի գեղարվեստական թանգարանում «Պոմպիդու կենտրոն –Արևմտյան Բունդի Գեղարվեստական թանգարան» անվան ներքո:

Այստեղ կազմակերպվող առաջին ցուցահանդեսային սեզոնի թեման կնվիրվի ժամանակին և հիշողությանը: «Իրերի ձևը» խորագիրն ունեցող ցուցադրանքում կներկայացվի Պոմպիդու կենտրոնից բերված 100 աշխատանք: Իսկ միա–ամանակ անցկացվելիք երկրորդ ցուցահանդեսում կներկայացվեն 1972-2017թթ-երին ստեղծված թեմատիկ 20 աշխատանք:

Ֆրանսիական մշակութային հաստատության այս մասնաճյուղի բացմանն օժանդակել է ՉԺՀ Սյույհուեյ շրջանի վարչակազմը և շինարարության և կառավարման զարգացման West Bund Development Group չինական ընկերությունը:

Սա Պոմպիդու կենտրոնի Շանհայում հաստատվելու երկրորդ փորձն է: Առաջին փորձը կատարելուց հետո ֆրանսիական այս մշակութային հաստատությունը աշխատանքները 2007թ.-ին դադարեցրել էր:






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 16 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292