Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Լուվրում կբացվի Լեոնարդո դա՝ Վինչիի գործերի բացառիկ ցուցահանդեսը

10.24.2019

Այսօր, հոկտեմբերի 24-ին, Լուվրում կբացվի Վերածննդի մեծագույն վարպետներից մեկի՝ Լեոնարդո Լեոնարդո դա՝ Վինչիի, ստեղծագործությունների հետհայաց ցուցահանդեսը՝ նվիրված շուտով 500-ամյակը բոլորող նրա մահվան տարելիցի: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Ցուցահանդեսը կդառնա այս իրադարձությանը նվիրված միջոցառումների եզրափակիչ ակորդը: Այն կշարունակվի 4 ամիս:

Ասենք որ հանճարեղ վարպետի այս ցուցահանդեսի համար Լուվրի աշխատակիցները նախապատրաստվել են 4 տարի, որի ընթացքում տարբեր թանգարաններից և հավաքածոներից հավաքել և իրենց հարկի տակ ի մի են բերել նաև հանրությանը քիչ հայտնի ստեղծագործություններ: Ցուցահանդես այցելելու համար մուտքի տոմսերը վաճառվում են նախօրոք, մինչև այցելության օրը:

Ցուցադրանքում կարելի է տեսնել, օրինակ Վիտրուվիանյան մարդու գծանկարը, որը Լեոնարդո դա՝ Վինչիի հանրահայտ գործերից մեկն է: Արվեստագետն այն ստեղծել է 15-րդ դարի վերջում: Գծանկարն արվել է հին հռոմեացի ճարտարապետ Մարկոս Վիտրուվիուս Պոլլիոնի աշխատությունների ժողովածուի համար:

Ասենք, որ այս գծանկարը Լուվրում ցուցադրելու իրավունքը շատ մեծ դժվարությամբ է ձեռք բերվել: Իտալական կողմը անհանգստացել է, որ Ֆրանսիայում չեն կարողանա դրա պահպանման համար ապահովել անհրաժեշտ հատուկ պայմաններ, բացի այդ նկարի տեղափոխությունը մի միջավայրից բոլորովին մեկ այլ տարածք կարող է նրան վնաս պատճառել: Սակայն Իտալական դատարանը վճռել է, որ Վենետիկի «Ակադեմիայի ցուցասրահում» մշտապես պահվող այդ նկարը կարող է ցուցադրվել փարիզյան թանգարանում:

Լեոնարդո դա՝ Վինչիի մահվան 500-ամյակին նվիրված այս բացառիկ ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 160 նկար, քանդակ, նամակ, գծանկար:

Ասենք որ Վերածննդի խորհրդանիշ «Մոնա Լիզան», որին տեսնելու համար ամեն օր Լուվր է հաճախում 30 հազար մարդ, կմնա իր մշտական ցուցադրության վայրում: Այժմ Ջոկոնդային արտաքին միջավայրից պաշտպանում է շատ անգամ ավելի թափանցիկ զրահապատ ապակի:




Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի:

Այս թեմայով այլ հղումներ-1
Այս թեմայով այլ հղումներ-2









    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 11 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282