Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ արվեստաբանի, թատրոնի համար հսկաների ժամանակն անցել է

10.28.2019

«Ես քննադատորեն եմ վերաբերվում շատ բաների, սակայն թատրոնում, պետք է ասեմ, այո, ես տեսնում եմ նվաճումներ: Ես կարող եմ դա հիմնավորել համեմատելով: Լինելով ուսանողուհի, ես գրեթե ամեն օր երեկոյան լինում էի թատրոններում: Ես հիշում եմ լեգենդար Կաչալովին МХАТ-յան «Թագավորության դարպասների մոտ» ներկայացման մեջ: Ես հիշում եմ հիանալի Մարիա Բաբանովային, Ալեքսանդր Օստուժևին, Վասիլի Տոպարկովին...»,- խոսելով ընդհանրապես մշակույթում անցումային ժամանակներին բնորոշ անորոշության և զարգացման անկանխատեսելիության մասին իր հոդվածներից մեկում նշել է ռուսաստանցի հայտնի արվեստաբան Իրինա Անտոնովան:

Նրա կարծիքով թատրոնը բոլորովին այլ չափումների և մասշտաբի մեջ է: Ընդ որում նա զիջումներ է անում մանկության շրջանում ներկայացումներից ստացած տպավորությունների հարցում և առաջ մղում այսօրվա թատերական ներկայացումները: Օրինակ նա հիշատակում է Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովի բեմադրությունները և, մասնավորապես «հիանալի շուկշինյան ներկայացումը» և վերջին «Համլետը», որտեղ Միրոնովը կերպավորում է բոլոր դերերը:

Անտոնովան հիշատակիում է նաև Վախթանգովի անվան թատրոնում Ռիմաս Տումինասի բեմադրած պուշկինյան «Եվգենի Օնեգինը»:

«Վերադառնալով տուն, անմիջապես վերընթերցեցի վեպը: Ամենը, որ ցուցադրել էր Տումինասը, ամենը կա Պուշկինի մոտ...»,- խոստովանել է Անտոնովան և ավելացրել, որ ռուսական ժամանակակից թատրոնում այն ճանապարհը, որով ընթանում է «տաղանդավոր Կոնստանտին Բոգոմոլովը» ճիշտ ուղի չէ:


Արվեստաբանը կարծում է, որ Բոգոմոլովի «Կարամազովները» հակասում են Դոստոևսկուն: «Դոստոևսկու մոտ ցավ կա»,- նշում է նա, իսկ այդ ներկայացման մեջ, ընդհանրապես, ցավ չկա: Ավելին նա այդ բեմադրության մեջ շատ անբարոյականություն է տեսնում:

«Ինչու և ում է հարկավոր այդպիսի ցնցում, եթե այն կարելի է գտնել ցանկացած ոլորանում»,- հարցնում է Անտոնովան և Բոգոմոլովի այդ ներկայացումը համարում վատը, անընդունելի:

Բայց և այնպես, չնայած հանդիպող այսպիսի բևեռային տարբերություններին Իրինա Անտոնովան, կարծում է, որ արվստի ոլորտում ամենից հետաքրքիրը հիմա թատրոնն է, թեև կա մի վերապահում. «Հսկաների ժամանակը նրա (թատրոնի-խմբ.) համար նույնպես անցել է»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 51 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162