Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մայրաքաղաքին սպասվում է հետաքրքիր «Արվեստների գիշեր»

10.28.2019


Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կայանալիք ամենամյա «Արվեստների գիշեր» ակցիայի ընթացքում նախատեսվում է անցկացնել 250 մշակութային միջոցառում, այդ թվում թատերական ներկայացումներ, պերֆորմենսներ, քվեստներ և երաժշտական շոուներ: Այդ մասին Մոսկվայի քաղաքապետարանի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Նատալիա Սեգունինան նշել է, որ այդ գիշեր հանդիսատեսները կդիտեն բազմաթիվ ներկայացումների պրեմիերաներ, մասնավորապես օպերային բեմադրություններ, դրամաներ և կատակերգություններ: որոնք կներկայացնեն «ԹատրոնOnStage» միջազգային ծրագրի հաղթողները:

«Արվեստների գիշերվա» բացումը կկայանա «Գելիկոն օպերայում՝ «Ալեկո» օպերայի ցուցադրությամբ:
Ասենք որ թատերական ներկայացումների տիրույթում կընդգրկվեն նաև թանգարանները: Օրինակ, Մոսկվայի թանգարանում հանդիսատեսները կդիտեն «Մեկ ձեռնանին Սպոկանից» բեմադրությունից հատվածներ և «Ես ինքս Մայակովսկին եմ» գրական ներկայացումը և այլն:

Ավելացնենք, որ միջոցառման կազմակերպիչները նաև «Ժողովրդական արահետ» խորագրով հետաքրքիր պերֆորմանս են կազմակերպել, որին կմասնակցեն 50 արտիստ: Նրանք Պուշկինի կերպար մարմնավորելով դուրս կգան տարբեր թատրոններից և քաղաքի միջով անցնելով կհամախմբվեն բանաստեղծի արձանի մոտ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 62 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566