Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Եթե ծնվելուց անմիջապես հետո սիրտը բաց վիրահատեին...

11.01.2019


Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի (МХТ-ի) դերասանուհի Յանա Գլադկիխի որդու կյանքին, այլևս վտանգ չի սպառնում: Դերասանուհուն, որը պիտի ծննդաբերեր հոկտեմբերին, բժիշկները նախապես տեղեկացրել էին երեխայի մոտ հայտնաբերված ծանր պաթոլոգիայի մասին: Փոքրիկը կարող էր փրկվել միայն այն դեպքում, եթե ծնվելուց անմիջապես հետո սիրտը բաց վիրահատեին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բժշկական նման գործողության համար պահանջվել է շատ մեծ գումար (5մլն 570հազար ռուբլի), որը Գլադկիխի համար անհասանելի է եղել: Նրան օգնության ձեռք են մեկնել թատրոնի հանդիսատեսները, այդ մասին իմացող անծանոթները: Մի խոսքով կատարվել է ժողովրդական լռելյայն հանգանակություն: Դրամահավաքին մասնակցել է նաև հարազատ թատերախումբը, որը իր գործենկերուհուն օժանդակել է դրամահավաքի նպատակով պատրաստված «№ 13D» ներկայացման ողջ հասույթը նրան նվիրելով:

Անհրաժեշտ գումարը հավաքելուց հետո, ծննդկանը տեղափոխվել է Գերմանիայի հիվանդանոցներից մեկը և այնտեղ երեխայի լուսաշխարհ գալուն պես կատարել են նորածնի «ոչ ճիշտ ձևավորված սրտի» բարդ վիրահատություն:

Ամեն ինչ անցել է բարեհաջող: Ստյոպա անունով նոր ռուսաստանցին փրկվել է:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 6 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294