Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դպրոցական արձակուրդներին կրթվում և զարգանում են հյուրախաղերի մեկնելով

11.01.2019

Այսօր. Նոյեմբերի 1-ին, Հունաստանում իրենց հյուրախաղերն են սկսել Սանկտ-Պետերբուրգի Ագրեպինա Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի սովորողները: Նրանք երեք օր անընդմեջ հանդես կգան Աթենքի «Christmas Theater» ծածկած օլիմիական մարզադաշտում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Պատանի պարողներն ու պարուհիները հույն հանդիսատեսի առաջ հանդես կգան գալա-համերգով, որի ծրագրում ընդգրկված են հատվածներ «Ջոկոնդա» և «Շչելկունչիկ» բալետներից: Սովորողների հետ բեմում հանդես կգան նաև ռուսական բալետի մի շարք ճանաչված արտիստներ, որոնք ժամանակին պարողի իրենց մասնագիտությունը ստացել են ազգությամբ հայ պարուհու անունը կրող բարձրագույն կրթական հաստատությունում:

Սնկտ-Պետերբուրգում գործող, աշխարհում շատ հայտնի դասական պարի ակադեմիան 2018թ.-ին նշեց իր 280-ամյակը: Այն աշխարհում բալետի հնագույն դպրոցներից մեկն է: Վագանկովյան ակադեմիան հայտնի է դարձել ոչ միայն այստեղ դասավանդող բալետմայստերների անունների (Մարիուս Պետիպա, Ժյուլ Պերրո), այլև համաշխարհային բալետին տված այնպիսի հռչակավոր պարողների շնորհիվ, ինչպիսիք են Աննա Պավլովան, Մարինա Սեմյոնովան, Գալինա Ուլանովան, Վացլավ Նիժինսկին, Միխայիլ Բարիշնիկովը և շատ ուրիշներ:

Հունական հյուրախաղերին մասնակցում է ակադեմիայի միջին և բարձր դասարանների 52 ուսանող:



    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 888 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ