Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեկորացիաներով, բուտաֆորիայով և ռեկվիզիտով հատուկ ձևավորված դահլիճում

11.04.2019


Անցած շաբաթ օրը, նոյեմբերի 2-ին, Մոսկվայի «Նոր մանեժ» ցուցասրահում Ռուսաստանում անցկացվող թատերական տարվա շրջանակներում բացվել է հայտնի Բախրուշինի անվան թատերական թանգարանի 125-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Հատկապես հետաքրքիր են այս միջոցառման թեմատիկ ցուցադրանքները, որոնց վերնագրերն իսկ բնութագրում են դրանց բովանդակությունը: «Ճորտական թատրոն», «Կայսերական թատրոն», «МХТ- Մեյերհոլդ-Տաիրով-Ռուսական ավանգարդ», «Թատրոնը Մեծ հայրենական պատերազմի տարիներին», «Խորհրդային թատերական նկարիչները», «Թատրոն երեխաների համար», «Նոր թատերական սերունդ (թատրոնն այսօր, մեր ժամանակների դեմքերը):

«Ցուցահանդեսի հեղինակների համար կարևոր է ներկայացնել ռուսական թատրոնի կյանքը և ճակատագիրը, գիտակցել անցած ուղու ակունքները և իմաստը, տալ իրական, կենդանի ժամանակակցի և նրա հետ գենետիկորեն ներհյուսված անցյալի օրգանական կապը»,- նշել է Բախրուշինի անվան թանգարանի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռադիոնովը:

Ցուցադրանքի հիմքը կազմում են էսքիզները, մանրակերտերը, հագուստները, ազդագրերը, կարգախոսերը, լուսանկարները, գեղանկարները, գրաֆիկական գործերը, քանդակները, աուդիո և տեսաձայնագրությունները: Ցուցահանդեսը կառուցվել է անդրկուլիսյան մոտեցմամբ, այսինքն այնպես, որպեսզի երևա թատրոնի աբսուրդ մթնոլորտը:

Այստեղ ներկայացված է ավելի քան երկու հազար ցուցանմուշ: Ամենօրյա ռեժիմով, Մոսկվայի թատրոններից բերված թատերական դեկորացիաներով, բուտաֆորիայով և ռեկվիզիտով հատուկ ձևավորված դահլիճում նախատեսված են դասախոսություններ, որոնք ներկայացվում են «Մասնագիտության դասերը» ընդհանուր խորագրի ներքո: Ցուցահանդեսի աշխատանքի ընթացքում նաև կլինեն թատերական նախագծերի և հրատարակված գրականության շնորհանդեսներ:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2020թ.-ի հունվարի 8-ը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 52 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960