Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Առաջնորդը ունեցել է այդ երկրում ապրող մարդկանց իր բնութագրումը

11.05.2019

Մոսկվայի Ազգությունների թատրոնի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովը հայտարարել է, որ համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Լենինը չի սիրել Ռուսաստանը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «iz.ru»-ին:

Նման հայտարարության համար առիթ է հանդիսացել ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոյի նկարահանած «Լենինն անխուսափելի է» ֆիլմը, որտեղ առաջնորդի կերպարը մարմնավորել է Միրոնովը:

Ըստ նրա Լենինը ծնվել և պետք է եղել այն ժամանակ, երբ միայն իր բնույթի մարդը կկարողանար ղեկավարել ամեն ինչ:

«Նա փայլուն օգտվել է ողբերգական հանգամանքներից, որովհետև ունեցել հզոր կանխազգացում և մեծ համբերություն: Միայն պետք է պատկերացնել, 14 տարի գտնվել է վտարանդիության մեջ և սպասել է դիպվածին»,- ասել է դերասանը:

Պատրաստվելով այս դերին, Միրոնովը խոստովանել է, որ կարդացել է շատ հակասական գրականություն: Նրա կարծիքով, որոշումները, որոնք ընդունել է Լենինը «եղել են կոշտ և դաժան, նախատեսել են մեծ քանակի արյունահեղություն»:

«Նա Ռուսաստանին չի խղճացել, ռուսներին ընդհանրապես չի սիրել»,- նշել է Միրոնովը և ասել, որ առաջնորդը ունեցել է այդ երկրում ապրող մարդկանց իր բնութագրումը՝ «Ծույլ տղամարդիկ»:

Ըստ դերասանի, Լենինի համար երկիրը եղել է միայն առաջին աստիճանը այն ծրագրի, որը կառուցվել է ողջ աշխարհը թիրախավորելու համար: Նրան բացարձակապես չեն հետաքրքրել զոհերը, որոնք կանգնել են այդ ծրագրի իրականացման համար:

Արտիստը նաև ավելացրել է, որ իր խնդիրը ֆիլմում եղել է համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի դերը խաղալ այնպիսի հանգամանքներում, որոնց մասին որևէ մեկը երբևէ չի պատմել:

«Մենք փորձել ենք հետևել, թե ինչպես է նա տանջվել այն պատճառով, որ նա չի կարողացել գնալ Ռուսաստան: Ավելի ճիշտ կարող է, սակայն ո՞ր ճանապարհով: Միայն դավաճանելով, գերմանացիներից վերցնելով փող»,- Լենինի հայրենիք վերադառնալու գնի մասին նշել է Միրոնովը՝ ընդգծելով, որ «նրա այդ ներքին բզկտումներն ամենից շատն են իրեն հետաքրքրել»:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 6 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285