Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նոր մշակույթի տներ գլոբալիզացիայի պայմաններում

11.06.2019

Մոտ օրերս Սանկտ-Պետերբուրգում մեկնարկելիք 8-րդ միջազգային մշակութային ֆորումում բազմաթիվ այլ հարցերի թվում կներկայացվեն նաև այդ երկրի մեծ ու փոքր բնակավայրերի համար նախատեսված մշակույթի տների 5 նոր սկզբունքային մոդելներ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Այդ մոդելները կողմնորոշված են լինելու գոյության տարբեր պայմանների: Դրանք տարբերվելու են իրենց մասշտաբներով՝ հանդիսասրահների նստատեղերի քանակությամբ, հաճախող բնակչության ընդգրկման ծավալներով և աշխատանքի ուղղվածությամբ»,- ասել ՝է նախագծի իրականացման պատասխանատուներից մեկը:

Մշակութային տների գործունեության մեջ, ըստ նախագծի սկզբունքների, կառանձնացվի ավագ սերնդի մարդկանցով ձևավորված կոլեկտիվների և մանկական համույթների հետ ստեղծագործական աշխատանքը, ինչպես նաև արհեստների վերածննդի խնդիրը:

«Մշակույթի նոր տուն» նախագծի հիմնական նպատակը երկրի տարբեր տարածաշտջանների միջև մշակութային ժառանգականության հաջորդականության ապահովումն է, նշել են նախագծի հեղինակները:

Հավելենք, որ 2019թ.-ի Սանկտ-Պետերբուրգյան 8-րդ միջազգային մշակութային ֆորումի թեման կրում է «Մշակութային գաղտնագրերը գլոբալիզացիայի պայմաններում» վերնագիրը:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 7 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293